Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյան. Եթե գործն ընդունվել է ՄԻԵԴ, ուրեմն՝ պետք է արդարադատություն հաստատեն

Հոկտեմբեր 13,2015 22:47

«Սպասում են, թե երբ կնշանակվի գործի քննությունը»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, գերարագ՝ 15 օրյա ժամկետում, վարույթ է ընդունել Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների գործը:

Aravot.am-ը Շահեն Հարությունյանին խնդրեց մանրամասներ ներկայացնել: Նա ասաց, որ մանրամասներին չի տիրապետում, հիմա սպասում են, թե երբ կնշանակվի գործի քննությունը:

«15 օրյա ժամկետ, որ նշում են, ասում են, որ Եվրոպական դատարանի պատմության երեւի ամենաարագ վճիռն էր, որ իրենք վարույթ ընդունեցին մեր գործը: Դա, իհարկե՛, հաճելի նորություն է, ոչ միայն ինձ համար, այլեւ՝ բոլորի: Չգիտեմ՝ կոնկրետ ինչի համար, մի՞գուցե մեր գործը հետաքրքրական էր, որ մեր գործի մեջ կա նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի առկայությունը, որովհետեւ ինքը շատ կարեւոր ազդեցություն է ունեցել մեր դատավճիռի վրա, եւ անհերքելի է այդ փաստը»,- ասաց նա:

Շահեն Հարությունյանը համարում է, որ Եվրոպայում, հետեւաբար նաեւ ՄԻԵԴ-ում, արդարությունը համընկնում է ազգային շահերի հետ. «Այնտեղ արդարությունը փորձում են հնարավորինս չափով վեր դասել ամեն ինչից, հետեւաբար՝ Եվրոպական դատարանի սկզբունքների մեջ մտնում է պահպանել արդարությունը, արդարադատությունը: Եվ եթե որեւէ երկրում կա սխալ, այդ սխալը իրենք պետք է ուղղեն, շտկեն: Ես համոզված եմ, որ ինձ իրենք դատել են, հորս դատել են, հորս ընկերներին դատել են, միանշանակ դա անարդարություն է, եւ հետեւաբար՝ եթե գործն ընդունվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, ուրեմն՝ պետք է գործի վճիռը բեկանեն եւ արդարադատություն հաստատեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031