Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ զոհ և ամբողջովին այրված բնակարան Կուրթանում (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 15,2015 14:52

Լոռու մարզի Կուրթան համայնքի «Ջաղացներ» կոչվող թաղամասում բնակելի տուն է այրվել: Այս մասին հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային Կառավարման կենտրոն:

Անմիջապես ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել Լոռու հրշեջ-փրկարարները: Տեղում աշխատել է երկու մարտական հաշվարկ: Մոտ մեկ ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը:

hrdeh Kurtan (1)Տեղում պարզվել է, որ ամբողջովին այրվել է Սուրեն Գևորգյանին պատկանող մեկհարկանի քարե տունը:

«Քանի որ տան նկուղը փլվել է, կասկածում ենք, որ տանտերը այնտեղ կլինի»,- նշում է Կուրթան համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը: Վերջինս հավելեց նաև, որ Ս. Գևորգյանը տանը միայնակ էր ապրում, բայց հաճախակի այցի էին գալիս զավակները:

Որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել է տանտիրոջ՝ 85-ամյա Ս. Գևորգյանի այրված-մոխրացած դին:

Գոհար ՄՈՎՍԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031