Հակամարտության սրացման պատճառները պարզելու մեխանիզմ չկա. Գերմանիայի դեսպան

Հակամարտության սրացման պատճառները պարզելու մեխանիզմ չկա. Գերմանիայի դեսպան

«Շատ կարեւոր է, որպեսզի այդ իրադարձությունների սրացումը դադարեցվի, որպեսզի կողմերը կարողանան վերադառնալ նախկին եզրագծին՝ կրկին բանակցելու նպատակով»,-այսօր ՆՓԱԿ-ում՝ Գերմանիայի վերամիավորման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Իրադարձություններ» ասելով նա նկատի ունի ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերը:

Քիսլերը կրկին ընդգծեց հակամարտության կարգավորման գործում Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարեւորությունը. «Խնդիրն այն է, որ չկան գործող մեխանիզմներ՝ պարզելու համար շփման գծում հակամարտության սրացման պատճառները: Գործնականում պետք է ջանքեր ներդնել այդ ուղղությամբ: Համանախագահների ջանքերն էլ ուղղված են երկու պետությունների ղեկավարների կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հանդիպումների կազմակերպմանը, որոնք կարեւոր են հակամարտությունը թուլացնելու գործում»,-հավելեց դեսպանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք