Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքում հարկադիր կատարողը հեռացվել է աշխատանքից

Հոկտեմբեր 16,2015 15:15

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Տիգրան Խաչատրյանը հեռացվել է աշխատանքից:

Հիշեցնենք, որ ս.թ օգոստոսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն ծառայողական քննություն էր նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ, ում լիազորությունները դադարեցվել էին մինչև ծառայողական քննության ավարտը: Միևնույն ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը համապատասխան գրություն էր ուղարկել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ հնարավոր չարաշահումների վերաբերյալ հարկադիր կատարողի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար:

Ծառայողական քննության արդյունքում հաստատվել են Տիգրան Խաչատրյանի կողմից օրենսդրական մի շարք դրույթների խախտման փաստերը: Մասնավորապես, վերջինիս կողմից սահմանված կարգով և ժամկետներում չեն հարուցվել կատարողական վարույթներ և չեն իրականացվել օրենքով սահմանված գործողություններ: Ծառայողական քննության ընթացքում ձեռք են բերվել նաև հավաստի տվյալներ այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը մի շարք կատարողական վարույթներով պարտապաններից բռնագանձել է գումարներ, որոնք չեն մուտքագրվել Ծառայության դեպոզիտ հաշվին և յուրացվել են:

Հարկադիր կատարման ծառայությունը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը` Ծառայությունում ունենալ միայն օրենքի տառը հարգող ու պատվախնդիր հարկադիր կատարողներ:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031