Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Դժգոհությունը հիմք չէ աշխատավարձ բարձրացնելու»

Հոկտեմբեր 20,2015 17:48

«Շատ կաշխատեն մարդիկ, որ շատ աշխատավարձ ստանան»,- հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով 2016 թվականի բյուջեի նախագծին:

Ըստ նրա՝ եկամուտը եւ աշխատանքը ուղիղ համեմատական տնտեսական, քաղաքական, սոցիալական կատեգորիաներ են. «Մարդիկ պետք է շատ աշխատեն, որովհետեւ աշխարհում չկա մի երկիր, որտեղ գնաճ չլինի, այդպիսի բան չկա»:

Նա հավելեց, որ նրանք, ովքեր շատ են աշխատում իրենց աշխատավարձը բարձրացնում են, իսկ ովքեր, որ շատ չեն աշխատում՝ չի բարձրանում. «Հետեւաբար՝ գնաճի պատճառով, այդ գնաճի չափով պետք է վատ ապրեն՝ կա՛մ սեղմեն իրենց ծախսերը, կա՛մ չգիտեմ՝ ինչ անեն, իսկ ովքեր որ շատ աշխատավարձ են ստանում, կշարունակեն լավ ապրելը»:

Հարցին, թե Հայաստանում նման հնարավորություններ կա՞ն, նա պատասխանեց՝ իհարկե՛, կան, հենց Հայաստանում են հնարավորությունները. «Չեն կարող դժգոհությունները չլինել, հակառակ դեպքում՝ մարդը կարող է պառկել եւ ոչինչ չանել: Մարդիկ պետք է դժգոհեն, որ ստիմուլ դառնա լավ ապրելու համար, այլ կերպ չի կարող լինել: Այսինքն՝ դժգոհությունը հիմք չէ աշխատավարձ բարձրացնելու, բայց դժգոհությունը բավարար հիմք է շատ աշխատելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Տեսական ընդհանուր դատողություններով չի կարելի նման բարդ հիմնախնդրի մասին խոսել: Անհրաժեշտ է ճիշտ վարձատրել լավ աշխատողին, որպեսզի հնարավոր լինի դրանով նպաստել աշխատանքի արդյունավետության մակարդակի բարձրացմանը: Չհիմնավորված բարձրացումը ոչ միայն չի նպաստում այդ գործընթացին, այլ ընդհակառակը բերում է համահարթեցման, որը բացասաբար է անդրադառնում աշխատանքի արդյունավետության մակարդակի վրա: Նման օրինակ կարող է հանդիսանալ ՀՀ ԱԺ պատգամավորների աշխատավարձի չհիմնավորված եռակի անգամ բարձրացումը, որը ոչնչով չնպաստեց նրանց կողմից իրականացվող աշխատանքի որակի և արդյունավետության մակարդակի բարձրացմանը: Լավ կլինի որպես օրինակ սկսել ձեզնից…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031