Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետի մենապարողը չի «հեռացել» հայկական մենթալիտետից

Հոկտեմբեր 21,2015 12:30

Գրիգոր Գրիգորյանը թույլ չի տա, որ պարուհի կինն այլ թատրոններում առանց իրեն աշխատի

Գաղտնիք չէ, որ արվեստում ամենածանր աշխատանքը բալետի արտիստինն է։ Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում այս միտքն են արտահայտել նաեւ ճանաչված խորեոգրաֆներ Յուրի Գրիգորովիչը եւ Բորիս Էյֆմանը։ Բացատրությունը մեկն է՝ բալետի արտիստը սկսում է իր «մարզումները» առավոտյան ժամը 9-ից կամ 10-ից, հետո արդեն փորձ, երեկոյան ներկայացում, կարճ ասած՝ ողջ օրը անցկացնում է թատրոնում։ Հավանաբար, սա է պատճառը, որ հայկական բալետային արվեստում ի սկզբանե «առատ» չեն ամուսնական զույգերը։ Այս ոլորտի երախտավորներից կարող ենք նշել միայն Նադեժդա Դավթյան-Վիլեն Գալստյան ամուսիններին, Էլվիրա Մնացականյան-Աշոտ Ասատրյան զույգին եւ Նադեժդա ու Ռուդոլֆ Խառատյաններին։ Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբում են Մարիա Աղաբաբովա-Գրիգոր Գրիգորյան եւ Արշալույս Մարգարյան-Արթուր Կարճիկյան ամուսնական զույգերը։

Օրերս Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացումից հետո կուլիսներում զրուցեցինք Կրասի դերապարով հանդես եկող Գրիգոր Գրիգորյանի հետ։ Նա չի կարծում, որ բալետի պարողի ծանր աշխատանքը պատճառ է ընտանիք չկազմելու համար:
Մեր զրուցակիցը թատրոնում է մոտ 10 տարի։ Մենապարողը գլխավոր դերապարերով հանդես է եկել Մինկուսի «Դոն Քիշոտ» ¥Էսպադա), Բիզե-Շչեդրինի «Կարմեն» ¥Էսկամիլիո), իսպանական ժողովրդական երաժշտությամբ «Լորկիանա», Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» ¥Պարիս) ներկայացումներում, որոնք բեմադրել են Յուրի Գրիգորովիչը, Վիլեն Գալստյանը, Մարկ Մնացականյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Արմեն Գրիգորյանը։ Դիտարկմանը՝ հավանաբար գլխավոր դերապարերի պակաս չունի, Գրիգորը հայտնեց, որ համաշխարհային բալետային արվեստի նշված գործերը իր վերջին երկու տարիների արդյունքն են, իսկ մինչ այդ, ինչպես հիմնականում պատահում է բալետային արտիստի ստեղծագործական կյանքում, նա նույնպես սկսել է կարիերան կորդե-բալետում։

Grigor_Grigoryan_2 «Վերջին շրջանում հանդես եկա նաեւ գործընկերներիս խորեոգրաֆիայով ժամանակակից բալետային բեմադրություններում՝ Ժակլին Սարխոշյանի «Երազ»-ում՝ կնոջս ընկերակցությամբ, եւ Ռիմա Պիպոյանի «Մեղապարտ կրքեր»-ում։ Հիմա էլ պատրաստում եմ Գիքոյի դերապարը՝ Խաչատրյանի «Գայանե»-ում»,- հայտնեց արտիստը։
Հետաքրքրությանը, թե՝ երբեւէ հրավեր չի՞ ունեցել արտերկրից, Գրիգորը պատասխանեց. «Առաջարկություններ եղել են, մերժել եմ։ Ես ու կինս մի տեսակ հարմարվել ենք թատրոնում»: Հետո էլ ժպտալով հավելեց. «Չեմ թաքցնում, հայկական մենթալիտետն այնպիսին է, որ տղամարդը կնոջը չի թողնի, որ վերջինս թեկուզ պայմանագրով բեմ բարձրանա այլ թատրոններում։ Իհարկե, չեմ բացառում, եթե երկուսիս հրավիրեն, գուցե այդ ժամանակ մտածեմ…»։

Grigor_Grigoryan_3
Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Գրիգորը ոչ միայն չի բողոքում գլխավոր դերապարերի քանակից, այլեւ՝ վարձատրությունից։ «Հավատացնում եմ՝ գումարի խնդիր չունեմ։ Անկասկած՝ միայն թատրոնի աշխատավարձով չեմ ապրում, հիմնական աշխատանքից դուրս կատարում եմ այլ գործեր նույնպես»,- նշեց մեր զրուցակիցը։ Ռեպլիկին՝ նույնիսկ բանվորական աշխատա՞ք՝ ընտանիքը ֆինանսապես ապահովելու համար, Գրիգոր Գրիգորյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, բանը նրան չի հասել, որ բանվորի աշխատանք կատարեմ, թեեւ դրան ես վատ չեմ նայում: Մասնակցում եմ տարբեր տեսահոլովակների նկարահանումներին, շոու-ծրագրերի եւ այլն»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031