Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախկին նախարարի անակնկալը գյումրեցիներին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2015 19:34

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովը, որը հանրապետության երկրորդ քաղաք էր բերել  արմատներով շիրակցի բազմաթիվ նշանավոր դեմքերի՝ լեգենդար հերոսների, ակադեմիկոսների, քաղաքական ու հասարակական գործիչների:

Իր ծննդավայր, հարազատ քաղաք էր եկել նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Երբ ելույթի համար ձայն տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, վերջինս հայտարարեց, որ  դահլիճում նստածներից մեկն առաջինն է արձագանքել իր կողմից մշակված «Գյումրին առանց տնակների» ծրագրին: Քանի որ երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական ծրագիրն ավարտվում է, սակայն Գյումրիում  բազմաթիվ ընտանիքիներ դեռ անօթեւան են մնում,  քաղաքապետ Բալասանյանը որոշել է հիմնադրամ ստեղծել ու լուծել այս խնդիրը:

Քաղաքապետն ասաց, որ իրավունք չի վերապահում իրեն հրապարակելու առաջին բարերարի անունը, քանի որ նրանից թույլտվություն չունի: Երբ դահլիճը պնդեց, թե ասա, նա, ցույց տալով դահլիճում իր որդու հետ նստած արդարադատության նախկին նախարարին, հայտարարեց. «Մեր համաքաղաքացի պարոն Մանուկյանը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031