Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգչային իրարանցում մեր քաղաքի փողոցներից մեկում՝ «Վերսուս» խաղը ստացավ հատուկ մրցանակ

Հոկտեմբեր 27,2015 21:40

Օրերս  կայացավ «Բաց խաղ»՝ համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը, որի ժամանակ «Ատոմ» թիմի «Վերսուս» խաղն արժանացավ «Հատուկ մրցանակի», իսկ քվեարկության արդյունքում ` հավաքեց առավել ձայներն ու  ստացավ «Ժողովրդական մրցանակ» տիտղոսը:

«Վերսուս» խաղը գրավեց մեր ուշադրությունն ու  որոշեցինք զրուցել տղաների հետ:

Գագիկ Պապոյանը, ով «Վերսուս» խաղի համահիմնադիրներից է, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համակարգչային խաղը իրականում շատ մեծ նախագծի մի հատված է։ Հիմնական խաղը ունի շատ հետաքրքիր պատմություն և պատմության հիման վրա գրված սցենար։ Քանի որ ցանկություն կար մասնակցելու «Բաց խաղ» առաջնությանը և ժամանակը չէր ների ստեղծել ամբողջությամբ հիմնական խաղը, իրենք վերցրեցին այդ խաղից մի դրվագ և ցույց տվեցին մրցույթի շրջանակում։ Տղաները շուտով կսկսվեն նաև հիմնական խաղի ստեղծագործական աշխատանքները:

Ամեն ինչ սկսվեց գաղափարից։ Խաղի իրադարձությունները Երեւանի փողոցներից մեկում է կատարվում, ընտրել են Երեւանի պետական դրամատիկական թատրոնի հարակից պուրակը: Խաղում են 2 թիմով՝ ա) եւ բ) թիմերը մրցում են միմյանց հետ: Առավելագույն միավորներ վաստակած թիմը հաղթում է:

«Վերսուս»-ի հեղինակները ` Գագիկը, Սարգիսը, Ռոբերտը, Մուշեղն ու Գրիգորը 18-20 տարեկան են: Հավաքվեցին տղաներն ու ծնվեց գաղափարը: Լուսանկարվեց Գևորգ Քոչար փողոցը` նկարների հիման վրա կառուցվեցին իրականությանը շատ մոտ մոդելներ, որոնց  նախագծումից հետո էլ` անցան ծրագրային աշխատանքներին: Սարգիս Տեր-Գրիգորյանը նշում է, որ ներկայացվածը նախագծի  միայն մի մասն է.

«Որոշել ենք այնպիսի խաղ ստեղծել, որ երիտասարդությունը չձգտի ուրիշ երկրի խաղեր խաղալ, այլ խաղա միայն հայկական արտադրության խաղերը»:

Ապագայում` «Վերսուսում»  կներառվեն Երևանի  բուհական  տարածքները և  ուսանողների համար խաղն ավելի հետաքրքիր կդառնա: Տղաների խոսքով շատ շուտով խաղը օնլայն կդառնա:

«Ատոմ»-ը բաց է բոլորի առաջ և կսատարի բոլոր նրանց, ովքեր կցանկանան սովորել և ինտեգրվել թիմի կազմ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031