Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է անիմացիայի միջազգային օրը

Հոկտեմբեր 28,2015 10:53

1892թ. հոկտեմբերի 28-ին ֆրանսիացի նկարիչ Էմիլ, որը համարվում է անիմացիոն ֆիլմի հայր, Փարիզում, Գրեվեն թանգարանում հանդիսատեսներին հրավիրեց դիտելու «օպտիկական թատրոն»: Իր սարքի՝ պրակցինոսկոպի միջոցով նա ցուցադրեց շարժվող նկարներ:

Շարժման երևույթը ստանալու վաղ փորձերի օրինակները դեռևս կարելի է գտնել պալեոլիթի քարանձավային նկարների վրա, որտեղ կենդանիները հաճախ պատկերված էին բազմաթիվ ոտքերով: Այդ նկարները հստակ փորձում են փոխանցել շարժման զգացումը:

Այսօր տոնը նշվում է ավելի քան 40 երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Իսրաելում, Հնդկաստանում, Կանադայում և այլն:

Անիմացիոն ժառանգությունը հասանելի է նաեւ Հայաստանում: Ժամեր անց կմեկնարկի «Ռեանիմանիա» փառատոնը: Օրը պատահական չէ ընտրված, փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին վստահ է՝ այսօրվանից Երևանում  անիմացիոն տոն է և «Ռեանիմանիա»-ն  բոլորին հրավիրում է մասնակցելու փառատոնի բազմազան ծրագրերին:

Տոնը նշվում է մի քանի օր, տարբեր քաղաքներում տարբեր անիմացիոն ֆիլմերի ցուցադրությամբ:

Անիմատոր Հունան Հունանյանի խոսքով տարիներ առաջ անիմացիան նորություն էր՝ հիմա այդպես չէ: Այն տարածված ժանր է դարձել, երիտասարդները ուսուցանում, վարպետանում են այդ գործում, ինչպես նաեւ ընտրում են այն որպես ժամանակակից, հեռանկարային մասնագիտություն:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031