Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը կարող է մոդել դառնալ մյուս երկրների համար

Հոկտեմբեր 29,2015 16:48

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի նախագահությամբ կայացել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ կառավարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկա է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպանը։

Թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների, ոլորտի լուսաբանման համար 2015 թ. անցկացվելիք մրցանակաբաշխության և այլ հարցերի մասին տեղեկատվություն։

Նիստի ընթացքում տեղեկացվել է, որ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի 2016-2018 թթ․ ազգային ծրագիրը շուտով կներկայացվի խորհրդի քննարկմանը։ Վ․ Կաժոյանը հայտնել է, որ Հայաստանն արդեն երրորդ տարին անընդմեջ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի, դասվում է առաջին խմբի երկրների շարքին: Ընդ որում, տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ դասվել է առաջին խմբին։ Հայաստանը նույնատիպ հաջողություններ է գրանցել նաև Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) տարեկան զեկույցում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր ելույթում նախ և առաջ շնորհավորել է խորհրդին ձեռք բերած հաջողությունների համար՝ ևս մեկ անգամ կարևորելով ՀՀ կառավարություն և ՀԿ-ների համագործակցությունը: Դեսպանը նշել է, որ այդ առումով Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում կարող է մոդել հանդիսանալ այլ երկրների համար:

Խորհուրդը որոշել է մրցանակաբաշխության սկիզբը հայտարարել 2015 թ․ նոյեմբերի 2-ը, իսկ արդյունքներն ամփոփել` մեկ ամիս անց: Նիստում քննարկվել են նաև այլ հարցեր։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Արամյան says:

    Ամբողջ աշխարհում մատերի վրա կարելի է հաշվել այն երկրների թիվը, որտեղ և որի շնորհիվ երկրի ժողովրդի մեծ մասը այդքան շահագործվի կամ ստիպված լինի արտագաղթելու անորոշություն շահագործվելու: Պարզից էլ պարզ է, որ այս ամենի անմիջական մեղավորը և պատասխանատուն հայաստանի իշխանավորներն են (բոլոր և բոլոր ժամանակի): Ինչքա՞ն «ջանք»-եր են թափել մեր վայ ղեկավարները, որպեսզի ամերիկյան երևի շատ «ազնիվ» կխզմակերպությունը, կամ ավելի շուտ աշխատակիցը Հայաստանին դասել են՝ «ըստ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի, դասվում է առաջին խմբի երկրների շարքին:»… ամոթ է, լկտիություն է…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031