Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի արդյունքում ստացած մարմնական վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով

Հոկտեմբեր 30,2015 16:11

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ամուսիններին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Նախնական տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցում՝ թիվ 69/5 հասցեի դիմաց, Հ.Գևորգյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ Գայանե Մադաթյանին և Մհեր Մկրտումյանին, որի հետևանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Թիվ 1 համալսարանական» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

2015թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16:55-ին, Մհեր Մկրտումյանը (լուսանկարում), գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2015թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դեռևս նյութերի նախապատրաստման ընթացում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ստուգվել է վարորդի սթափությունը և պարզվել է, որ նա դեպքի պահին եղել սթափ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031