Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Շամշյանը՝ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի պատվավոր անդամ

Հոկտեմբեր 31,2015 16:14

Այսօր Երեւանի պետական հումանիտար քոլեջի մարզադահլիճում մեկնարկեց այկիկենդո կարատեի Հայաստանի պատանեկան բաց առաջնությունը: Մինչեւ պայքարը կսկսվեր, Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը հատուկ շնորհակալագրեր, մեդալներ եւ հուշանվերներ հանձնեց վերջերս Կիպրոսում անցկացված Եվրոպայի առաջնությունում պատվո պատվանդան բարձրացած մարզիկներին, մարզիչներին, Հայաստանի Այկիկենդո կարատեի  ֆեդերացիային ու մարզաձեւի զարգացմանը աջակցող անհատներին եւ կազմակերպություններին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին շնորհվեց ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչում, հանձնվեց համապատասխան վկայական եւ հատուկ շնորհակալագիր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031