Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու կնոջ սպանության մեջ կասկածվողն անչափահաս է

Հոկտեմբեր 31,2015 21:12

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝  հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի 25 տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի,1924 թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին: Արտաքին զննությամբ հայտնաբերվել են գանգուղեղային վնասվածքներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հոկտեմբերի 30-ին քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ մի երիտասարդ մոտ մեկ շաբաթ առաջ ոսկյա իրերի առուվաճառքով զբաղվող Եղեգնաձորի մի բնակչի վաճառել է ոսկյա ականջօղեր, որոնք պատկանել են սպանված կնոջը: Պարզվել է, որ երիտասարդը եղեգնաձորցի, 16-ամյա Նարեկ Խ-ն է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Նարեկը բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին և անհերքելի ապացույցների ճնշման տակ խոստովանել, որ ինքն է սպանել կնոջը:

Նմանատիպ մի դեպք էլ գրանցվել էր հոկտեմբերի 24-ին: Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղում, հողամասում, հայտնաբերվել էր 1939 թ. ծնված Գոհար Բարսեղյանի դին` դարձյալ վնասվածքների հետքերով:

Հետագա աշխատանքների շնորհիվ Նարեկը խոստովանել է, որ այս կնոջն էլ սպանել է ինքը և հափշտակել նրա մեկ զույգ ոսկյա ականջօղերը:
Կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031