Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի թիմային բրոնզե մեդալակիր այկիկենդո կարատեի Հայաստանի հավաքականը կպատրաստվի աշխարհի առաջնությանը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 31,2015 22:52

Այսօր Երեւանի պետական հումանիտար քոլեջի մարզադահլիճում կայացավ այկիկենդո կարատեի Հայաստանի պատանեկան բաց առաջնությունը, որին մասնակցեցին ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի 6-ից 17 տարեկան մարզիկներ:

Առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ իրենց հոգեւոր եւ ֆիզիկական ուժի միասնությունը ցուցադրեցին ֆեդերացիայի՝ այսօր Հայոց բանակում ծառայող սան զինվորները, ինչպես նաեւ նրանք, ովքեր մարզվում են այսօր:скачанные файлы скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Առաջնության արդյունքներով կկազմավորվի պատանիների հավաքականը, որը հանդես կգա Պյատիգորսկում կայանալիք միջազգային մրցաշարում:

Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի կրկնակի եւ աշխարհի չեմպիոն, սեւ գոտի 5-րդ դան Դավիթ Աթանեսյանը տեղեկացրեց, որ  տարեցտարի ստվարանում է իրենց մարզաձեւով զբաղվել ցանկացող երեխաների քանակը: Պարոն Աթանեսյանը անդրադարձավ նաեւ մեր հավաքականի մասնակցությանը Եվրոպայի առաջնությանը՝ այն գնահատելով հաջողված: Նրա խոսքերով, երկու ոսկե, ինչպես նաեւ արծաթե, բրոնզե մեդալները եւ 24 հզոր երկրների հետ պայքարում թիմային երրորդ տեղն զբաղեցնելը անտարակույս մեծ նվաճում է: «Հիմա մենք շատ խիստ ու հագեցված գրաֆիկով նախապատրաստվելու ենք 2016 թվականի հուլիսին Կազանում կայանալիք աշխարհի առաջնությանը, որին կմասնակցեն նախորդ միջազգային առաջնություններում եւ մրցաշարերում 1-3-րդ տեղեր զբաղեցրած մարզիկ-մարզուհիները», – ասաց Դավիթ Աթանեսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031