Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Նոյեմբեր 04,2015 19:25

Նոյեմբերի 4-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։

Կարեն Միրզոյանը կարևորել է նման հանդիպումները Արցախի և Եվրամիության միջև շփումները շարունակելու առումով։

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացները, մասնավորապես, անդրադարձ կատարել 2015 թ. կայացած խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը հանրային կյանքի կազմակերպման ու ժողովրդավարական եղանակով իշխանության մարմինների ձևավորման տեսանկյունից։

Կարեն Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Արցախ-ԵՄ համագործակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման և ամրապնդման գործում։

Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլին։ Այս կապակցությամբ երկուստեք ընդգծվել է իրավիճակն ապակայունացնելու փորձերը բացառելու և խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու ուղղությամբ ջանքեր գործադրելու  անհրաժեշտությունը։

 ԼՂՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30