Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթեցի կինը Ադրբեջանում է

Նոյեմբեր 09,2015 15:29

Հայտնել ենք, որ նոյեմբերի 8-ին Կոթիում անհետացել է գյուղի 76-ամյա  բնակչուհի Լուսիկ Աբովյանը: Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանին Թեքալիի գործընթացի արագ արձագանքման խմբի ադրբեջանցի անդամները հայտնել են, որ նոյեմբերի 8-ից Ղազախի շրջանի Փարաքլի գյուղում են հայտնվել Հայաստանի բնակիչ 2 կին: Նրանց չի հաջողվել ճշտել այդ կանանց անունները:

Գ. Վանյանը զանգահարել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սակայն բացի Լ. Աբովյանից, որեւէ այլ կնոջ անհետանալու մասին տեղեկություն չկա: Այդ մասին տեղեկացանք Գ. Վանյանից:

Ադրբեջանական haqqin.az կայքը հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ 1942թ. ծնված Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին  հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ գտնվում է Ղազախի շրջանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30