Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսողական արվեստ՝ ըստ վավերագրող Գերման Ավագյանի

Նոյեմբեր 10,2015 20:45

Նոյեմբերի 10-ին «Նավավար» ձկնալի ըմպելարանում կայացավ լուսանկարիչ, վավերագրող Գերման Ավագյանի «Տեսողական արվեստ» գիրք-ալբոմի շնորհանդեսը:

Գերման Ավագյանը պատմեց, թե ինչպես են ծնվել լուսանկարները եւ գիրքը: «Նկարել եմ ընկերներին, որոնց հետ սկսել եմ աշխատել «Գարուն» ամսագրում 1989 թվականից, երբ դեռ ջահել էի: Դեռ այդ տարիներից ուզում էի նման մի բան նախաձեռնել, բայց համապատասխան ձեւաչափը չէի գտնում: 25 տարի անց վերջապես գտա, թե ինչպես կարելի է դա անել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հեղինակը:

german1

german2 (1) german44

 

Ապա հավելեց. «Ես նկարել եմ պոետներին, որոնք սեւ ու սպիտակ լուսանկարի վրա գրել են իրենց բանաստեղծությունները: Դրանք այն բանաստեղծություններն են, որոնք ես լսել եմ գրվելու երկրորդ օրը, այսպես կոչված «Գրետնոցում»: «Գարունից» միշտ գնում էինք էնտեղ, նստում էինք… Միշտ մտածում էի լուսանկարչության ու բանաստեղծության համադրելու մասին, վերջապես դա  իրականացրի 25 տարի անց»,- նշեց լուսանկարիչը:

Իմիջիայլոց, «Նավավարում» դեռ շարունակվում է «Տեսողական արվեստ» հավաքածուի 15 լուսանկարների ցուցադրությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30