Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական հանդիսություն ՝ «Դինամո»-ում

Նոյեմբեր 10,2015 21:35

Նոյեմբերի 10-ին հանդիսավոր պայմաններում նշվեց մեր երկրի առաջին մարզական կառույցներից մեկի՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-րդ տարեդարձը:

«Դինամո»-ի հիմնանորոգված համալիրում տեղի ունեցած հոբելյանական հանդիսությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը,  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Համառուսական «Դինամո» մարզական կազմակերպության նախագահի տեղակալ Վլադիմիր Տիմոշինը, պաշտոնատար այլ անձինք, դինամոյական մարզիչներ ու մարզիկներ, հյուրեր:

022-d-010 33D-(4)

Հանդիսությունը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և ոստիկանության քայլերգով:

Մասնակիցներին ներկայացվեց 1925 թվականին հիմնադրված մարզական կազմակերպության կայացման, անցած ուղու, ձեռքբերումների, երախտավորների, ոստիկան-դինամոյականների մասին պատմող տեսաֆիլմ:

Հրապարակվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության 90-ամյակի կապակցությամբ:

Հոբելյանի առթիվ դինամոյականներին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

«Դինամոյի» հոբելյանական տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքի ջերմ խոսք հղեց Համառուսական «Դինամո» մարզական կազմակերպության նախագահի տեղակալ, դինամոյական կազմակերպությունների միջազգային համակարգող խորհրդի նախագահ Վլադիմիր Տիմոշինը:

Հոբելյանի առթիվ, Վլադիմիր Գասպարյանի, Վլադիմիր Տիմոշինի և «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խորհրդի կողմից, դինամոյական շարժման մի խումբ երախտավորներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ արժանացան պարգևների:

Հոբելյանական հանդիսության պաշտոնական արարողությունից հետո ցուցադրական ելույթներով հանդես եկան ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ինչին հաջորդեց համերգ, որին մասնակցում էին հանրահայտ երգիչներ, ոստիկանության պարային համույթի ու կրթահամալիրի ներկայացուցիչներ, մարզիկներ:

Տոնական օրն ամփոփվեց ոստիկանության զորքերի պատվո պահակախմբի ելույթով:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30