Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Թոշակ կրճատե՞լ ենք, նպաստները կրճատե՞լ ենք, ո՞րն ենք կրճատել, ասեք՝ տեսնեմ». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 11,2015 11:41

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հետ (Մարտունու ընտրատարածքից):

– Գեղեցիկ ծրագրեր, մտքեր մշտապես էլ հայրենի կառավարությունը ներկայացրել է, սակայն դրանք կյանքի չեն կոչվում, հասարակությունը դրանց արդյունքը չի զգում, ինչո՞ւ բացի թղթի վրա գրելուց՝ որեւէ կոնկրետ գործողություն չի իրականացվում՝ հանրության շահերից ելնելով։

– Գյուղատնտեսությունը կյանքի կոչվում է, որովհետեւ այնտեղ կա հնարավորություն անելու, քաղաքայինը դեռեւս արտառոց չի երեւում, ես էլ ասում եմ՝ կանցնի երկու տարի, կերեւա։ Նշեմ նաեւ, որ այս բյուջեով սոցիալական որեւէ ծրագիր չի պակասել, ընդհակառակը, սոցիալական ոլորտում հատկացումն ավելացել է 15 միլիարդով։ Այդքան չափով ավելացել են սոցիալական ծախսերը ու ավելացել է չաշխատող մայրերին ծննդաբերության համար նպաստ տրամադրելու ծրագիրը՝ 4 միլիարդ դրամով։ Այսինքն՝ կառավարությունը սոցիալական ծախսերը չի պակասեցրել։ Եթե ծրագրերը չեն պակասել, ավելին՝ դրանց թիվն ավելացել է, ինչ բունտի մասին կարող է խոսք լինել։

– Թոշակառուն կարող է…

– Իսկ երբ անցած տարի 10-13 տոկոսով բարձրացում եղավ թոշակների, ասում էին՝ էլի բունտ է լինելու, բայց չեղավ։

– Ստացվում է՝ առաջարկո՞ւմ եք առանց որեւէ բողոքի «յոլլա» գնալ։

– Ինչ ստեղծել ենք, դա էլ պետք է անենք, աշխատում ես քո ստեղծածով, այդպես պետք է բոլորս ապրենք։ Ես արդեն ասեցի՝ տնտեսության որեւէ տեղ չի ավելացել, բայց թոշակ կրճատե՞լ ենք, նպաստները կրճատե՞լ ենք, ո՞րն ենք կրճատել, ասեք՝ տեսնեմ։

– Այսինքն՝ պետք է կրճատեի՞ք, պետք է գո՞հ լինի ՀՀ քաղաքացին, որ աշխատավարձի կրճատումներ չե՞ք արել։

– Ձեր ասած տրամաբանությունն ու իմ ասածը ուղիղ համապատասխանում են, Դուք ասում եք՝ բունտ կլինի, ես էլ ասում եմ՝ կրճատում չի եղել, ինչի՞ մասին է խոսքը, ավելացում է եղել, աշխատավարձի կրճատում չի եղել, իրականությունը սա է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30