Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողական ժողովներ Գյումրիում՝ «Այո»-ի թեմայով

Նոյեմբեր 11,2015 19:35

Գյումրու ՀԱԿ գրասենյակից, որտեղ տեղակայված է «Ոչ»-ի շտաբը, ահազանգում են, որ  «Այո»-ի քարոզարշավը կատարվում է բացառապես պետական հիմնարկներում: «Ծնողներից շատերն են դիմել մեր գրասենյակ՝ բողոքելով, որ հերիք եղավ, մեր երեխաները քաղաքական գործիք չեն, մի՛ տարեք մեր երեխաներին քաղաքականության մեջ խառնեք: Անձնագրերի տվյալներ են ուզում ծնողներից, հրահանգում են «Այո» ասել:

Իսկ որ ամենաաբսուրդն է, ծնողական ժողովների են հրավիրում… Մարդիկ գնում են, պարզվում է «Այո»-ի օգտին քարոզարշավ է: Սա վարչական ռեսուրսի կոպիտ խախտում է, սա անընդունելի է: Մեր գրասենյակը բազմաթիվ ահազանգեր է ունեցել թե՛ Սամվել Բալասանյանին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի գործարանից, թե՛ դպրոցներից ու մանկապարտեզներից, թե ինչ է կատարվում Գյումրի քաղաքում»:

Հարցին, թե ընտրակաշառքի  խոստումներ չե՞ն տվել, նման ահազանգ չե՞ն հնչեցնում «Ոչ»-ի շտաբ բողոք ներկայացնող ծնողները, Վահագն Խաչատրյանն ասաց. «Այս պահի դրությամբ չունենք նման ահազանգ, բայց չենք բացառում, ահագին ժամանակ կա: Այս պահին ընտրակաշառքի մասին ոչ խոսք կա, ոչ խոստում, մենք էլ ենք հետեւում  այդ գործընթացներին, ոչ մի խոստում դեռ չկա»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ            

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30