Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրան սպասել են հյուրանոցում». Լեւոն Մութաֆյանի ընկերը՝ առեղծվածային մահվան մասին

Նոյեմբեր 11,2015 22:25

Թատերագետ Լեւոն Մութաֆյանի մահը նրա մանկության ընկեր, դրամատուրգ Սամվել Խալաթյանի համար առեղծվածային է:

«Մենք գրեթե ծանոթանալու օրից մտերմություն ենք արել: Ինձ համար շատ տարօրինակ է նրա մահը: Նախ` որ նա այն մարդը չէր, որ ինքնասպանության փորձ կատարեր՝ թունավորում կամ այլ բան: Լեւոն Մութաֆյանի տունը նշված հյուրանոցից, որտեղ նրա դին են գտել, 300մ. հեռավորության վրա է, այսինքն, հազիվ մի կանգառ այն կողմ: Ինչո՞ւ նա պետք է ցնցուղ ընդունելու համար մտներ հյուրանոց: Եթե ամառ լիներ, շոգ, գուցե հասկանալի լիներ: Բացի դա, որքան գիտեմ, նա Թբիլիսիից վաղուց  էր վերադարձել, ինչու պետք է ասեր՝ հեռու տեղից եմ գալիս: Չեմ կարծում՝ որեւէ մեկը նրա կյանքին սպառնալիք ուներ, որովհետեւ տեղյակ եմ՝ նա գրում էր, քննադատում էր, այնուամենայնիվ, վերջին շրջանում ամենաահարկու մարդիկ, որոնք գուցե թե ընդունակ էին նման քայլ անել նրա դեմ, նրանք արդեն իրար մեջ պարզաբանվել էին, թշնամություն իրար նկատմամբ չունեին»:

Մեր հարցին, թե ովքեր էին այդ ահարկու մարդիկ ու ինչ հարցեր ունեին, պարոն Խալաթյանը չցանկացավ անուններ նշել, մանրամասներ ներկայացնել. «Դե այն մարդիկ էին, որոնց Լեւոնը քննադատում էր…չեմ նկատել, որ Լեւոնը առողջական խնդիրներ ունենար…շատ դետեկտիվային բան կա այս պատմության մեջ, ինձ թվում է, որ եթե երկրորդ մարդ է եղել նրա հետ, ապա նրան սպասել են հյուրանոցում… վստահ եմ՝ իրավապահ մարմինները կպարզեն մահվան հանգամանքները, ափսոս, որ մահացավ, լավ թատերագետ էր, համարձակ մարդ էր »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սամվել Խալաթյան says:

    Թերևս հարկ չհամարեի անդրադառնալ սենսացիա սիրող ու լուն ուղտ դարձնող մեր որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, եթե խոսքը չվերաբերեր իմ ընկերոջ մահվանը: Որոշներ, հանուն սենսացիայի, սկսել են թյուրընթերցել և այդպես հրամցնել հանրությանը aravot.am-ի թղթակցին ասած իմ խոսքերը՝ կապված Լ.Մութաֆյանի առեղծվածային մահվան հետ: Այդ սինլքորների հրապարակումներից կարելի է ենթադրել, որ Սամվել Խալաթյանն այն կարծիքն է հայտնել, թե թատերագետին դարանակալել են հյուրանոցում ու սպանել… Ամոթ է, չի կարելի նման խեղաթյուրումներ թույլ տալ, այն էլ այս թեմայով:

  2. Մանե says:

    Ուզում եք ասել, որ նրա հետ այլ տղամարդ է եղել հյուրանոցում?: Դա արդեն լրատվամիջոցներից պարզել են: Սամվել, իսկական ընկերն այդ մասին չէր ասի… Չարժեր այդ մասին բարձրաձայնել, քանի որ շատերը գիտեն ով ով է… կամ մարդու ինչ տեսակ է….

    • Սամվել Խալաթյան says:

      Հարգելի Մանե says
      Ես տղամարդու անուն տվե՞լ եմ… սպասողները միայն տղամարդի՞կ են լինում… հնարել պետք չէ: Ես ոչ մի ենթատեսք չեմ դրել իմ խոսքերում:

  3. Մանե says:

    Արդեն լրատվամիջոցները գրել են, որ ում հետ է եղել նա, և որ նրա հետ գնտվող երիտասարդն է հայտնել աշխատակցուհիներին, որ մութաֆյանը լավ չի զգում, իսկ ինտիմ մասերը չեն հրապարակվում: Դա իրենց իրավունքն է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30