Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հուշարձանների պահպանության գործակալության պետը՝ խղճուկ բյուջեի մասին

Նոյեմբեր 13,2015 15:44

2016 թ պետական բյուջեի նախագծով մշակութային ծառայությունների համար հատկացված է 13 միլիարդ 627 միլիոն 379 հազար դրամ, ընդ որում ամենահամեստ գումարը՝ 473 միլիոն 459 հազար դրամ, գրված է

«Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում» տողի դիմաց: Նախորդ տարվա 473 միլիոն 133 հազար դրամի համեմատ ոլորտի համար նախատեսված գումարի աճը, փաստորեն գրոշաչափ է:

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ խղճուկ գումարին, արդյոք դա բավարա՞ր է հուշարձանների վերականգնման եւ պահպանության համար:

«Այսինքն, ինչի՞ համեմատ քիչ»,- հարցրեց պարոն Աբրոյանը: Պատասխանեցինք, որ մնացած ոլորտների համեմատությամբ դիտարկելու դեպքում նկատի ունենք:

«Այո, իրապես քիչ են այդ գումարները, բայց երկրի քաղաքականությունը կամ գումարների չափերը որոշողը ես չեմ: Բոլոր երկրներում էլ դրա անհրաժեշտությունը կա, որ բավական մեծ գումարներ տրամադրվեն ոլորտին, բայց ամեն տեղ էլ չի բավարարում նույնիսկ մեծ գումարների տրամադրումը…Ավելին չեմ կարող ասել»,-հայտնեց Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30