Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը իշխանությունների կողմից փչացած են ուղն ու ծուծով». Պարույր Հայրիկյան

Նոյեմբեր 17,2015 13:12

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի բնորոշմամբ, հայ ժողովրդի գլուխը կտրելու կացինը «ԿԸՀ վարձկան անդամների» ձեռքին է:

«ԿԸՀ-ի ձեռքին է ամեն ինչ, որ եւս մեկ անգամ պղծի հայ քաղաքական պատմությունը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Պարույր Հայրիկյանը: Վաղը կեսօրից հետո ԱԻՄ-ականները հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն:

ԱԻՄ առաջնորդի խոսքով, սահմանադրական փոփոխությունների գործընթացը գովելի է, եթե մի պետության մեջ չկա այդ փոփոխությունների պահանջարկը, նշանակում է՝ այդ պետության մեջ լճացում կա. «Բայց սահմանադրական փոփոխությունները հանրության պահանջարկով պետք է լինեն: Այլ բան է, որ մեր իշխանությունները սկզբում բարեփոխում էին կոչում, հետո զգացին, որ ապուշություն է, հիմա ասում են՝ փոփոխություն»:

Պարոն Հայրիկյանը կրկին անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների իր նախագծին, որը հաշվի չառնվեց ու ափսոսանքով ասաց՝ այդ նախագծով նախատեսում էր Հայաստանը դարձնել ժողովրդավարական պետություն.

«Այն, որ մեր նախաձեռնությունը զարգացում չապրեց, թույլ է տալիս մեզ ասել, որ այսօրվա սահմանադրական փոփոխությունների գործընթացն ապօրինի է:

Բոլորը պետք է միաբերան ասեին ոչ այս հանրաքվեին, որովհետեւ եղել է այլընտրանք, որը մերժվել է: Բայց քանի որ բոլորը իշխանությունների կողմից փչացած են ուղնուծուծով, նման բան չեն անում:

Ողջ գործընթացի հիմքում տրամաբանություն փնտրողները մոլորված են: Այո-ի ու ոչ-ի քարոզողները մեկ դաշտում են: Ակնհայտ է՝ վերեւից են ասել սահմանադրական փոփոխությունների մասին, ասել են՝ պետք է մտնես ԵՏՄ, իսկ Հայաստանը մեզ թույլ է պետք, պետք է անցնեք խորհրդարանական համակարգի»:

Պարույր Հայրիկյանի խոսքով, իրեն օգնել ու օգնելու են ոչ-ի ճակատին, որովհետեւ հավատում են՝ ազնիվ մղումներ ունեն. «Պետք է փորձենք մեր ճիշտ պատկերացումները նաեւ իրենցը դարձնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30