Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյանն այցելել է Երեւանի համար 190 եւ 195 ավագ դպրոցներ

Նոյեմբեր 17,2015 16:39

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 16-ին ռազմահայրենասիրական դաստիարակության եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել է Երեւանի համար 190 եւ 195 ավագ դպրոցներ:

Հանձնաժողովի նախագահը հանդիպել է աշակերտներին, ներկայացրել ԱԺ պաշտպանության, ազգային ազնվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմն ու գործունեության ոլորտները, անդրադարձել նախազորակոչային պատրաստության գործընթացում դպրոցի եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի առանցքային նշանակությանը, խոսել ռազմահայրենասիրական դաստիարակության եւ բանակում ծառայելու կարեւորության մասին:

Հանդիպման ավարտին աշակերտները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Կորյուն Նահապետյանին: Մասնավորապես, նրանք հետաքրքրվել են զինվորական ծառայության, զինված ուժերում դեպքերի եւ պատահարների կանխարգելմանն ուղղված քայլերի, սահմանային միջադեպերի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնական սպառնալիքների, ինչպես նաեւ կանանց ու աղջիկների զինվորական ծառայությանը վերաբերող հարցերով:

Հանձնաժողովի նախագահը, կարեւորելով նմանատիպ շփումները, մաղթել է նրանց հաջողություններ ուսման մեջ:

Կորյուն Նահապետյանը դպրոցի տնօրինության, տվյալ տարածքների ավագ զինղեկների եւ դպրոցների զինղեկների հետ շրջել է դպրոցներում, ծանոթացել նախազորակոչային պատրաստության նյութատեխնիկական բազային, հետաքրքրվել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, քննարկել մի շարք խնդիրներ առարկայի դասավանդման կազմակերպման, պատանիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության, գործնական պարապմունքների եւ զինկոմիսարիատների ու զորամասերի հետ համագործակցության վերաբերյալ:

Շրջայցի ավարտին Կորյուն Նահապետյանը վստահեցրել է, որ հանձնաժողովը շարունակելու է համագործակցությունը ավագ դպրոցների եւ դրանց զինվորական ղեկավարների հետ նախազորակոչային պատրաստության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղություններով:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30