Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հանրությունը բնապահպանական խնդիրների վերաբերյալ բավարար չափով իրազեկված չէ

Նոյեմբեր 19,2015 12:32

Հայ հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության աստիճանը դեռ բավարար չէ: Այս խնդրի լուծման համար «Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ-ն օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ տարածքում իրականացրեց «Բնապահպանական խնդիրների իրազեկումը որպես առկա խնդիրների կարգավորման գրավական» ծրագիրը: Այդ շրջանակներում իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն, որն ուղղված է բացահայտել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և դրանց կարգավորման եղանակների վերաբերյալ ընկալումները: «Հանրության իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների վերաբերյալ» հետազոտությանը մասնակցել են 1600 հարցվողներ՝ ՀՀ 10 մարզերից և Երևանից: Ծրագիրը ներառել է նաև փորձագիտական հարցումներ, որին մասնակցել են բնապահպան-փորձագետներ :

Իրազեկման շրջանակներում օգտագործվել է նաև ԶԼՄ դաշտը. 2 հոդվածներ հրապարակվել է ecolur.org կայքում և Հանրային ռադիոյի եթերով հեռարձակվել է «Հարթակ» հաղորդումը, որի երկու թողարկումները նվիրված են բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման իրականացմանը (https://www.youtube.com/channel/UCN4AMeZMO9suEMP3N0hq5PQ): Հետազոտության արդյունքների հիման վրա պատրաստվել են 500 տեղեկատվական թռուցիկներ, որոնց միջոցով հասարակությանը տեղեկացվել է այն բնապահպանական խնդիրների վերաբերյալ, որոնք, ըստ վերը նշված հետազոտության` ունեն տեղեկացվածության ցածր ցուցանիշ:

Ծրագրի սոցիոլոգ վերլուծաբան Անգելինա Մակարյանը նշեց, որ հանրությունն առավել քիչ տեղեկացված է ՀՀ տարածքների անապատացման, արարատյան արտեզյան ջրերի ջրային ռեսուրսների գերշահագործման, փոքր ՀԷԿ-երի շահագործման, արգելանոցներում կենդանական և բուսական տեսակների խնդրի վերաբերյալ: Առավել տեղեկացված են շրջական միջավայրի, համայնքների ախտոտվածության, ոռոգման ջրի բաշխման և սակավության, օդի ախտոտվածության, անտառների տարածքների կրճատման խնդիրների վերաբերյալ:

Ծրագիրն իրականացնողներն առաջարկում են ստեղծել հեռուստահաղորդում, օգտագործել լրատվամիջոցների ռեսուրսները, ինչը հնարավորություն կտա բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը: Անգելինա Մակարյանը շեշտեց. «Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել խնդիրների կարգավորման եղանակներին, քանի որ մարդիկ հստակ պատկերացում չունեն, թե ինչպես կարող են կարգավորել բնապահպանական խնդիրները, ինչ դերակատարություն կարող են ունենալ այդ հարցում»: Խոսելով ծրագրի հրատապության մասին` սոցիոլոգ վերլուծաբանը փաստեց. «Եթե փորձում ես բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը, նախ պետք է հասկանալ, թե որքանով է հանրությունը տեղեկացված բնապահպանական խնդիրների մասին: Իսկ բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակն ընդհանուր առմամբ ցածր է, սակայն ունի դրական փոփոխման միտում: Այս տվյալները ստացվել են ինչպես քանակական, այնպեսլ էլ որակական մեթոդներից:Այս մասին բարձրաձայնում են փորձագետները՝ նշելով, որ մարդկանց իրազեկվածության մակարդակը բարձրանում է բայց դեռ բավարար չէ»:
Նշենք, որ ծրագիրն իրագործվեց ՀՀ Նախագահի աշխատակազմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30