Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամսի 6-ից հետո իշխանությունը հայտնվելու է շատ ծանր վիճակի մեջ, ոչ-ն արդեն հաղթել է». Լեւոն Զուրաբյան

Նոյեմբեր 20,2015 14:55

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հարցին՝ ի՞նչ է մեզ սպասվում դեկտեմբերի 6-ից հետո, ցնցումներ լինելո՞ւ են՝ պատասխանեց. «Մենք կարող է այս պահին այդ շոկը չզգանք, այն թվերը, որ ներկայացրել է կառավարությունը բյուջեում, սա արդեն ցնցումային վիճակ է ամբողջ Հայաստանի համար: 18 տոկոսանոց գործազրկության այս վիճակում 2.2 տոկոս աճը նշանակում է անկում դեպի անդունդ: Ամսի 6-ից հետո կարծում եմ, որ իշխանությունը հայտնվելու է շատ ծանր վիճակի մեջ: Արդեն ակնհայտ է, որ ժողովուրդը մերժում է իշխանությանը: Եթե իշխանությունը դիմի կեղծիքների, շատ ծանր վիճակի մեջ կլինի»:

Նա հորդորեց լրագրողներին, որ գնան եւ հարցումներ անեն, տեսնեն՝ մարդիկ այո՞ են ասում, թե՞ ոչ. «Գնացեք փողոցում, մոտեցեք մարդկանց, հերթով հարցրեք»:

Հարցին՝ եթե խախտումներ լինեն, հնարավոր կլինի՞ ապացուցել, գոնե այս անգամ կբողոքարկե՞ն արդյունքները՝ նա խոստացավ ամեն ինչ ասել այսօր հանրահավաքում:

Մեր հարցին՝ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ սկի տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի անդամ չունեն, վստահված անձինք չունեն, էլ ո՞նց եք հավակնում, որ ոչ լինի՝ նա պատասխանեց. «Բա ինչի՞ է Շարմազանովն էդքան անհանգստացած, թող ընդհանրապես մեզ ոչ մի պատասխան չտա, եթե մենք էդքան թույլ ենք, մարգինալ ենք, թող ընդհանրապես մեր մասին չխոսի, մոռանա»:

Մեր հարցին՝ բայց խոսո՞ւմ է՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Սաղ օրը: Դուք տեսե՞լ եք իմ որեւէ ելույթ, որից հետո Շարմազանովը պարտադիր կերպով մի 2-3 րոպե վրդովված չարձագանքի: Եթե նա իսկապես հավատա, որ մենք մարգինալ, վերջացած, ավարտված ուժ ենք, նա շատ մեծահոգի պահվածք կունենար մեր մասին»:

Մենք նորից հարցրեցինք՝ այնուամենայնիվ, դուք քարոզում եք ոչ թե բոյկոտը, այլ ոչ-ը, որ մարդիկ գնան եւ ոչ քվեարկեն, բայց եթե չունեք հանձնաժողովի անդամներ բոլոր տեղամասերում, չունք վստահված անձինք, այդ ոչ-ը ո՞նց եք պահելու՝ նա պատասխանեց. «Շարմազանովի ասածները հալած յուղի նման ընդունեցի՞ք: Շարմազանովը չի տիրապետում իրավիճակին կամ էլ կեղծում է միտումնավոր: Չունենք 200 հոգի, բայց 2000-ի մեջ: Շատ լավ, թող այնտեղ նշանակվեն ՀՀԿ-ականները: Մեծամասամբ այնտեղ այնպիսի համայնքներ են, որտեղ բավականին քիչ ընտրողներ կան, կան 50 հոգանոց գյուղ, 100, 200: Այսինքն, իմաստ էլ չունի շատ մեծ ռեսուրսներ դնել՝ այդ համայնքների ձայները պահելու համար: Այդքան պետք չի դրա մասին անհանգստանալ»:

Հարցին՝ Սյունիքում ունե՞ք՝ նա պատասխանեց. «Սյունիքում բոլոր տեղերում չունենք, իհարկե, բայց մենք նաեւ համագործակցում ենք այլ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ: Մենք կոորդինացնում ենք մեր ջանքերը, որպեսզի կարողանանք հատկապես թույլ տեղերում դեսանտներ իջեցնենք եւ փորձենք միասնաբար այդ վիճակը կարգավորել: Գիտեք ինչ ահաբեկչության մթնոլորտ է Գորիսում, բնականաբար դժվար է աջակից գտնել: Դա նշանակում է մի մարդ, որը վտանգում է իր եթե ոչ կյանքը, գոնե աշխատանքը, առողջությունը, այդ պրոբլեմները կան: Բա դուք ի՞նչ եք ուզում, ուզում եք մի երկրում, որտեղ ավտորիտար ռեժիմ է, բռնաճնշումներ կան, մարդկանց գործից հանում են՝ ընդդիմության հետ համագործակցելու համար, դուք ուզում էիք, որ մենք հեշտությամբ հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց բանա՞կ ունենայինք: Այնքանը, որ մենք անում ենք, համարեք, որ մենք մարտահրավեր ենք մեծ նետում, որ կարողանանք դիմակայել այս ռեժիմին: Խի դուք չգիտե՞ք այս ռեժիմն ինչի է ընդունակ»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ հանձնաժողովի անդամ գտնելու համար իրենց առավելագույն ջանքերն են գործադրել. «Որտեղ մենք կարողանում ենք տեղամաս բերել մարդ, որը համարձակ է, օրենք գիտի,պատրաստ է պայքարել օրինական գործընթացի համար, մենք դա անում ենք»:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ արդեն ոչ-ը հաղթած է եւ եթե ազատ, արդար ընտրություններ լիներ, իշխանությունը 10 տոկոս շանս չէր ունենա հաղթելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30