Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխականների» վիրտուալ ամբիցիաները. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 21,2015 10:36

«Ոչ»-ի երեկվա հանրահավաքը, որ գերազանցապես եւ հիմնականում ՀԱԿ-ի միջոցառումն էր, նախորդներից առանձնակի չէր տարբերվում մասնակիցների համեստ քանակության առումով: Նույնիսկ «լավատեսական» դիտարկումներով, Ազատության հրապարակում հավաքված հազիվ հազարի հասնող մասնակիցներն ակնհայտորեն այն զանգվածը չեն, որի վրա հիմնվելով, ՀԱԿ-ը մտմտում է սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեն որպես պատրվակ օգտագործելով, հեղաշրջման նման մի բան գլուխ բերել:

Այն, որ «հեղափոխական զանգվածը» այնքան էլ զանգված չէ, հասկանալի է դառնում նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւողական բացակայությամբ: Բուրժուադեմոկրատական հեղափոխությունների տեսաբանը, ձախողակ ու չկայացած իշխանափոխների առաջնորդը չի բարեհաճում գոնե իր առաջնորդական ներկայությամբ մի քիչ օգնել յուր զինակիցներին:

Այսինքն՝ կամ Տեր-Պետրոսյանը դեռ փետրվարյան զարգացումների նոկաուտի մեջ է, կամ պարզապես հստակ տեսնում է, որ սահմանադրական հանրաքվեն «մայդանացնելու» իրական ռեսուրսներ եւ հնարավորություններ չկան:

Դրա համար երեկ եւս առաջին պլանում, այսինքն՝ հանրահավաքային հարթակից ձայնալարերն էին վարժում եւ իրենց ահռելի հավակնություններն էին դրսեւորում երկրորդ, անգամ՝ երրորդ պլանի հռետորներն ու գործիչները՝ Արամ Մանուկյան, Ստեփան Դեմիրճյան, Լեւոն Զուրաբյան, Վահագն Խաչատրյան, չհաշված եւս մեկ-երկու ելույթ ունեցողի, այդ թվում՝ «Ժառանգության» անունից հանդես եկած, բայց լայն հասարակայնությանը ոչ այնքան հայտնի ներկայացուցչուհուն:

Զարմանալի էր լսել նաեւ սոցցանցերում «Ոչ»-ի հաղթարշավի մասին պնդումները: Եթե ՀԱԿ կողմնորոշված ներկայացուցիչների կամ ՀԱԿ-ին հարողների մաղձոտած, այլ կարծիք ունեցողների հանդեպ ընդգծված ատելությամբ լեցուն գրառումները կամ, ասենք, «Այո»-ի պաստառների վրա «ֆոտոշոփով» «ոչ» կպցնելու դրսեւորումները հաղթարշավ են համարվում, ապա մնում է միայն ցավակցել:

Առհասարակ սոցցանցային «տրամադրությունները», վիրտուալ լինելով, կարող են խաբուսիկ լինել ու դրանց վրա հիմնվողին նաեւ մոլորության մեջ գցել:

Սակայն Լեւոն Զուրաբյանի հայտարարություններն ու ՀԱԿ-ի, «Ոչ»-ի շտաբի եւ այս փաղանգի մյուս ներկայացուցիչների համար քարոզարշավը, սոցցանցերում յուրայինների որոշ ակտիվությունը եւ մյուս դրսեւորումները զուտ որպես շղարշ են պետք: Առավել եւս, որ երեկ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենց հաղթանակը… տեղի է ունեցել. «Եթե մենք լինեինք դեմոկրատական նորմալ պետությունում, արդեն այսօրվանից մենք կարող էինք հայտարարել, որ «ոչ»-ի շարժումը հաղթանակած է»:

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30