Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. Ահաբեկչության աջակիցները մեզ թիկունքից հարված հասցրեցին (տեսանյութ)

Նոյեմբեր 24,2015 17:19

«Այս իրադարձությունը դուրս է ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակներից: Իհարկե, մեր զինվորականները հերոսական պայքար են մղում ահաբեկչության դեմ, առանց խնայելու իրենց, իրենց կյանքերը: Սակայն այսօրվա կորուստը կապված է այն հարվածի հետ, որ մեզ թիկունքից հասցրեցին ահաբեկչության աջակիցները»,- այս մասին քիչ առաջ Մոսկվայում Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հայտարարել է, որ «Սու-24» ինքնաթիռը կործանվել է Սիրիայի տարածքում եւ ընկել է Թուրքիայի հետ սահմանից 4 կիլոմետր հեռավորությամբ. «Մեր ինքնաթիռը կործանվել է Սիրիայի տարածքում, թուրքական «F-16» ինքնաթիռից արձակված «Երկինք-երկինք» հրթիռից»:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ռուսական կործանիչն օդում է գտնվել, երբ 6000 մետր բարձրության վրա նրա վրա հարձակում է կատարվել: Այդ պահին ինքնաթիռը Թուրքիայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռու է եղել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30