Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Առաքել Մովսիսյանը հանդիպել են Փարաքար համայնքի բնակիչներին

Նոյեմբեր 24,2015 20:45

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տուն` համայնքի բնակիչների հետ հանդիպման:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը եւ Առաքել Մովսիսյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձել է հանրային հետաքրքրություն ներկայացնող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախագծի ընձեռած հնարավորություններին:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, որը սահմանում է մարդու եւ պետության միջեւ հիմնարար հարաբերությունները: Գալուստ Սահակյանը հավելել է, որ ներկայիս առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը եւ իրավունքի գերակայության երաշխավորումը: ԱԺ նախագահը ընդգծել է, որ առաջարկվող նախագծում արմատական վերանայման են ենթարկվել հիմնական իրավունքների սահմանափակումների խնդիրները:

Ազգային Ժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգին, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին ու համամասնական եւ մեծամասնական ընտրություններին:

Ջերմ եւ անկաշկանդ հանդիպման ընթացքում ներկաներն իրենց հուզող հարցերն են հղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է: Հարցերը հիմնականում վերաբերել են սահմանադրական փոփոխությունների ընթացակարգին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30