Լրահոս
Օրվա լրահոսը

Հրմշտոց ոստիկանների եւ ՖԱՖ անդամների միջեւ. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 24,2015 21:33

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՖԱՖ-ը (Առաջին հայկական ճակատ) նոյեմբերի 24-ին  դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա երթ էր կազմակերպել: Երբ նախաձեռնության անդամները մոտեցան Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքին՝ նախաձեռնության անդամ Սերգեյ Ջանջոյանն ասաց, որ իրենց՝ “Your time has come”  («Քո ժամանակը եկել է») գրությամբ պաստառը պետք է փակցնեն ֆեդերացիայի պարսպին:

Սակայն ոստիկանություն հայտարարեց, որ չի կարելի ,եւ իրենք թույլ չեն տալիս պաստառ փակցնել՝ նշելով, որ համապատասխան վայրը չէ: ՖԱՖ-ի անդամները հակադարձեցին՝ Ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուներինն է, եւ կոչ էին անում ոստիկաններին չխոչընդոտել իրենց պահանջին:

MHM0100821-copy MHM0100822-copy MHM0100823-copy

Այնուամենայնիվ, նախաձեռնության անդամներին հաջողվեց պաստառը փակցնել, սակայն ոստիկանները երկար ժամանակ պաստառը պարսպին չթողեցին: Հրմշտոց սկսվեց ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: Ֆուտբոլի ֆեդերացիա եկավ նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա հայտարարեց, որ նախաձեռնության անդամները իրազեկելիս չէին նշել, որ պատրաստվում են նաեւ պաստառ ամրացնել:

Նա նաեւ նշեց, որ ալկոհոլի հոտ է առնում՝ բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք ոգելից խմիչքներ են օգտագործել: ՖԱՖ անդամները այդ հայտարարությունը որակեցին անհեթեթ եւ հիմնավորումներ պահանջեցին: Օսիպյանը նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները կարգ են խանգարում, սակայն ՖԱՖ անդամները պնդեցին, որ իրենց գործողությունները օրինական են:

Հիշեցնենք՝  ՖԱՖ անդամները պահանջում են փորձառու մարզիչ, լավ մարզավիճակում գտնվող մարզիկներ, ֆուտբոլի տոմսերի գնի իջեցում, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը եւ ֆեդերացիայի գործկոմի լուծարումը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30