Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սիրիահայ և հայաստանցի արվեստագետների մասնակցությամբ տեղի ունեցավ «Կոչեմ ապրողաց» խորագրով համերգը

Նոյեմբեր 24,2015 22:50

Նոյեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության և «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կոչեմ ապրողաց» խորագրով համերգը: Սիրիահայ և հայաստանցի արվեստագետների մասնակցությամբ համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, մտավորականներ, հյուրեր՝ Հայաստանից և Սփյուռքից:

Դեյր Զորի մասին պատմող ֆիլմի հատվածներին զուգահեռ՝ սիրիահայ երգիչներ և երաժիշտներ Անի Մոմճյանը, Ցոլեր Կարագուլյանը, Պերճ Քարազյանը, Պողոս Բեյազբեկյանը, Հակոբ Ֆաքճյանը, Շահե Քեշիշյանը հանդես եկան Կոմիտասի և այլ հայ հեղինակների կատարումներով:

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ նաև ֆիլմում լսելու 102-ամյա Ներսես Այվազյանին: Ներսես պապը թոռներին էր  պատմում էրգրից բերած լուսանկարների պատմությունը:

Համերգի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն  ընթերցեց  նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշված էր. «Շնորհակալ ենք Ձեզ, որ, չնայած բազմաթիվ արհավիրքներին, շարունակում եք ստեղծագործել՝ պահպանելով սիրիահայ մշակույթի լավագույն ավանդույթները, շարունակում եք ապրել ու արարել՝ հարստացնելով և զարգացնելով հայկական մշակույթը: Օսմանյան Թուրքիայում նախապես ծրագրված և պետական մակարդակով կազմակերպված կոտորածի հետևանքով ցեղասպանվեց և հայրենազրկվեց մի ամբողջ ժողովուրդ: Ազգի մի ստվար հատված դարձավ աշխարհասփյուռ: Դեյր Զորի ճանապարհով Սիրիա հասած մեր հայրենակիցները չընկրկեցին, չհաձնվեցին, այլ հառնեցին ինչպես փյունիկ` ապացուցելով, որ ոչ մի եղերագործություն չի կարող ընկճել Հայի կենսասեր ոգին»:

Ֆ.Զաքարյանը նշեց, որ հայ ժողովուրդը մշտապես անսահման երախտագիտությամբ է հիշելու արաբ ժողովրդի ցուցաբերած անուրանալի աջակցությունը: «Պատմության խաղացած հերթական չար կատակի հետևանքով սիրիահայությունը կրկին բռնեց գաղթի ճամփան, սակայն այս անգամ արդեն այդ ճանապարհը բերեց Մայր հայրենիք՝ մեկ անգամ ևս հաստատելով ապրելու ու արարելու մեր դարավոր ձգտումն ու իրավունքը», – նշեց նա:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Օգտակար ձեռնարկի մասին չէ որ պիտի խօսիմ – հարց կու տամ թէ
    ԻՆՉԵՐԷՆ Է եւ ԻՆՉ ԿԸ ՆՇԱՆԱԿԷ ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ-ը ։
    Գրաբարի կը նմանի բայց գրաբար չէ։
    Կոչեմ եւ Ապրիլ ը աշխարհաբար ի կը նմանի բայց աշխարհաբար չէ ։
    մի մոռնաք որ տակաւին լաւ գրաբար եւ լաւ աշխարհաբար իմացող անձեր
    կան թէ Հայաստանի եւ թէ սփիւռքի մէջ։ Ձեր չիմացած լեզուով խումբեր մի
    ստեղծէք որ ծիծաղելի չդառնաք։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30