Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում կբացվի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը

Նոյեմբեր 25,2015 15:08

Երևանի ավագանու` նոյեմբերի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել «Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ անվանափոխելու մասին որոշման նախագիծը:

Ներկայացնելով որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, մասնավորապես, նշել է, որ «Բարեկեցություն» բարեգործական հիմնադրամը, որը հանդիսանում է Ծովակալ Իսակովի պողոտայի 27/10 հասցեում կառուցված նոր մարզադպրոցի շինարարության պատվիրատուն, սույն խնդրանքով դիմել է Երևանի քաղաքապետին՝ հատկանշելով, որ գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան իր անմիջական ակտիվ մասնակցությունն է ունեցել գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում:

Բացի այդ, որոշման նախագծի ներկայացման համար հիմք է ծառայել նաև այն հանգամանքը, որ Իրինա Ռոդնինան իր պատրաստակամությունն է հայտնել մարզադպրոցը շահագործման հանձնելուց հետո գործուն աջակցություն ցուցաբերել հայկական գեղասահքի զարգացման գործում:

Ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել ներկայացված որոշման նախագծին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30