Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստան աշխատանքի մեկնող մարդուն օդանավակայանում ապօրինի արգելվել է երկրից դուրս գալ

Նոյեմբեր 25,2015 15:20

Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնող Վարդենիսի բնակչին օդանավակայանում հայտնել են, որ  Հայաստանից իր ելքն արգելափակված է քննիչի որոշմամբ: Խնդրի կապակցությամբ քաղաքացին դիմել է Օմբուդսմենին:

Օմբուդսմենի միջնորդությամբ և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով գործը հրատապ ուսումնասիրվել է վերադաս մարմինների կողմից, և քաղաքացու՝ երկրից ելքի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվել է:

Բացի այդ, դեպքի առթիվ կատարվել է ծառայողական քննություն և հիմնավորվել, որ քաղաքացու ազատ տեղաշարժվելու իրավունքը ոչ իրավաչափ կերպով է սահմանափակվել Վարդենիսի քննչական բաժնի պետի հանձնարարության հիման վրա: Թույլ տրված խախտման համար Քննչական կոմիտեի աշխատակիցը ենթարկվել է կարգապահական տույժի:

Օմբուդսմենի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30