Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

Նոյեմբեր 25,2015 15:43

Աշխատանքային հերթական շրջայցով քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Երևանի «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոն, ծանոթացել պայմաններին:

Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ տնօրեն Արթուր Մամոյանը նշել է, որ մարզամշակութային օջախն այսօր ունի 35 խմբակներ, որոնցում մարզվում և պարապմունքներ են անցկացնում շուրջ 460 սաներ: Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է կենտրոն հաճախող սաների մարզումներին: Զրուցելով մարզիկների և մարզիչների հետ՝ քաղաքապետը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ:

Կենտրոն վարչական շրջանում էլ Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրերով իրականացված աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանին և մյուս պատասխանատուներին քաղաքապետը մեկ անգամ ևս հանձնարարել է քաղաքային տնտեսության տաբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքում հաշվի առնել բնակիչների դիտարկումներն ու առաջարկությունները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30