Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնթեի անվան դասարանում

Նոյեմբեր 25,2015 19:07

Գտնվելով ռազմաքաղաքական բարդ շրջանում, շրջապատված թշնամիներով՝ ստիպված ենք մեր զավակներին դեռևս մանկուց զինվոր դարձնել: Քաշաթաղի շրջանի շատ դպրոցներում նաև դասարաններ կան` անցած դարասկզբի ու վերջի ազատագրական պայքարների մարտիկների անուններով: Քարեգահ գյուղը գտնվում է Բերձորից 4-5կմ հյուսիս: Այստեղ 1995 թվականից գործում է հանրակրթական դպրոցը, որտեղ էլ նոյեմբերի 25-ին կայացավ արիության դաս-ցերեկույթ՝ նվիրված հայ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՀ և ԼՂՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի ծննդյան 58 ամյակին:

Մինչ դասի սկսվելը զրուցեցի Արեն-Վոլոդյա Գալստյանի հետ, ով 2011 թվականից տնօրինում է կրթօջախը:

Տեղեկացրեց, որ ունեն 36 աշակերտ՝ 8 համակարգ-դասարանով և 19 ուսուցիչ: Տարրական դասարաններում աշակերտների ընդհանուր թիվը՝ 10. առաջին և 10-րդ դասարան չունեն: Դպրոցի սաները միշտ աչքի են ընկել նաև շրջանային ու հանրապետական դպրոցական ու արտադպրոցական տարբեր միջոցառումների, մրցույթների ընթացքում:

DSCN9948

Նախկին շրջանավարտներից 4-ն այժմ ուսուցիչներ են հարազատ դպրոցում: Միջին և ավագ դասարաններն անվանակոչված են ի պատիվ Անդրանիկի, Նժդեհի, Գևորգ Չաուշի, Մովսես Գորգիսյանի և Մոնթեի: Ամենաշատ աշակերտ՝ 6 հոգի, սովորում են 9-րդ դասարանում, որը կրում է Մոնթեի անունը: Հենց 9-րդցիները հանդես եկան ցերեկույթի ժամանակ: Ամենամեծ դասարանում, որը կատարում է նաև դահլիճի դեր, դպրոցի ողջ անձնակազմն էր, ծնողներ, հյուրեր: Զինղեկ Արթուր Խանդանյանի հրամանով շարվում են աշակերտները, հնչում է Արցախի Օրհներգը:

Նահատակ քաջորդիների հիշատակը 1 րոպե լռությամբ հարգելուց հետո ներկաներն ունկնդիր եղան աշակերտների ելույթին: Մոնթեին նվիրված,,Մի անուն, մի հերոս…,, երգը կատարելուց հետո 5 աղջիկ և 1 տղա ներկայացրեցին հերոսի կենսագրականը՝ կարևորելով այն, որ օտար ափերում ծնված հայորդին արյան կանչով եկավ պատմական հայրենիք, դարձավ լեգենդ, իր մեծ դերն ունեցավ Արցախյան գոյամարտում: Ներկայացրեցին նաև Մոնթե գիտնականին ու ռազմական գործչին, ով գիտակցում էր, որ Արցախի կորուստը մեր պատմության վերջին էջի փակումն է: Եվ  եկավ հերոսն ու իր մարտիկների հետ տեր դարձավ հայրենիքին:

Աշակերտներն ընթերցեցին հերոսի մտքերից՝ կապված Արցախյան գոյամարտի հետ: Ներկայացրեցին Մոնթեին ճանաչողների խոսքերը: Անդրադարձ եղավ նաև հերոսի նահատակությանը. Ընկավ նա, բայց մեզ հետ մնաց իր սխրանքներով, հայրենիքին անմոռաց նվիրումով, հայի իսկական կերպարով: Աշակերտների ելույթներից հետո ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված Մոնթեին ու Արցախյան հերոսամարտին: Դպրոցի տնօրենը կարևորեց նման արիության դասերը՝ նշելով, որ բազում տղաների արիության սխրանքների գնով կայացավ հաղթանակը, իսկ հերոսներին պետք են նաև հերոս ու նվիրված հրամանատարներ, ինչպիսին Մոնթեն էր: Համայնքի ղեկավար Մարինե Պետոյանը շնորհավորեց հերոսի ծննդյան օրը՝ ասելով. «Ուզում եմ Մոնթեի դասն ուղեկից լինի սերունդներին: Մոնթեն ու հազարավոր տղաներ իրենց կյանքը տվեցին այսօրվա համար»:

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ (ՆԶՊ գծով տեսուչ) Ռոբերտ Պետրոսյանը, դիմելով աշակերտներին, հորդորեց՝ լավ տիրապետեն ռազմագիտությանը, ճանաչեն հայրենիքի նվիրյալներին: Տողերիս հեղինակը նշեց, որ այս օրերին լրացավ Արցախյան գոյամարտի ևս մեկ լեգենդար հերոսի՝  Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 73 ամյակը: Կարևորելով Մոնթեի ու Լեոնիդի դերը մեր նորօրյա Գոյամարտում՝ ցանկացա, որ մեր մանուկները մեծանան խաղաղ երկնքի տակ, իսկ մարտական հենակետերում հսկող զինվորներին՝ տոկունություն, զգոնություն, որ անփորձանք ծառայեն ու տուն վերադառնան: Ավարտվեց արիության դասը Քարեգահի միջնակարգ դպրոցում, որտեղ ուսում են առնում լավագույն երեխաներ, լավ են սովորում, ստեղծագործում են և ապագան են մեր վաղվա:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30