Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Եթե ուսուցիչը չունի սկզբունք, ոնց ասեն՝ էնպես էլ կքվեարկի»

Նոյեմբեր 25,2015 20:22

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե օրենքը չի արգելում, որ դպրոցները լինեն ընտրական տեղամասեր, նշեց. « Բնականաբար, քաղաքական քարոզչությունը դպրոցներում արգելվում է: Գիտեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) դպրոցների ցանկ է դրել, որոնց դահլիճները կարող են օգտագործվել քարոզելու համար «Այո»-ն կամ «Ոչ-ը:

Հիմնավորվումն էլ այն է, որ այդ տարածքում ուրիշ դահլիճ չկա, դրա համար են այդ դպրոցներն են օգտագործվում: Եթե գյուղերում ուրիշ տեղ չկա հավաքվելու, տեղի դպրոցների տարածքն են տրամադրում քարոզելու համար, դրա դեմ չենք կարող հակառակվել, բայց եթե դա Երեւանին վերաբերերում, ուրեմն գուցե այլ մտքեր կան էդտեղ»:

Արդյոք դպրոցների՝ ընտրական տեղամասեր կամ քարոզելու տարածք լինելը չի՞ անդրադառնա այնտեղ աշխատող ուսուցիչների որոշումների վրա: Այս հարցի վերաբերյալ տիկին Բախշյանն այսպես է մտածում.

«Եթե ուսուցիչը չունի սկզբունք եւ սեփական տեսակետ, անկախ նրանից՝ որտեղ կլինի ընտրական տեղամասը, իրեն ոնց ասեն, այնպես էլ կքվեարկի, իսկ եթե ուսուցիչը սկզբունք եւ կողմնորոշում ունի, անկախ վայրից, դրան հավատարիմ կմնա: Էական չէ ընտրական տեղամասի՝ դպրոցում լինելը, այլ հարց է, որ տնօրենը կապ չունենա հանձնաժողովի հետ, չլինի հանձնաժողովի նախագահ, եւ նրա պարտավորությունը միայն տարածք ապահովելը լինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30