Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյան. «Այ, հիմա բացվում են ծաղիկները, թե որտեղից, ինչպես են թյուրիմացությունները ծնվում». (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2015 21:01

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում նոյեմբերի 25-ին քննվում էր Տաթեւիկ Հակոբյանի քաղաքացիական բողոքն ընդդեմ Վարդան Պետրոսյանի:

Դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, թե պարզ չէ հայցի հիմքը եւ առարկան: Նա կողմից հետաքրքրվեց, թե ի՞նչ են ուզում դատարանից, երբ նշել են պարտավորեցնել Վարդան Պետրոսյանին վճարել Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսը, երբ Վարդան Պետրոսյանը հայտարարում է, որ պատրաստ է գումարը տալ: Տաթեւիկ Հակոբյանի ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանը պատասխանեց, որ անհրաժեշտություն կա առարկան հստակեցնել եւ կողմը հանդես կգա այդ մասին միջնորդությամբ:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Վարդան Պետրոսյանը «Կարմիր խաչ»-ի հետ պայմանագիր է կնքել, որ ինքն է հոգում կազմակերպության հիվանդանոցում Տաթեւիկ Հակոբյանը բուժումը՝ որքան որ կազմի գումարը, սակայն Տաթեւիկ Հակոբյանը չի համաձայնել: Տաթեւիկ Հակոբյանը նշեց, որ ինքը չի ցանկանում «Կարմիր խաչ» գնալ, քանի որ աշխատում է, այդ պատճառով ցանկանում է «Gold’s gym» գնալ: Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ «Gold’s gym»-ում բուժման գումարը ավելի քիչ է, քան «Կարմիր խաչում», նա ընդգծեց, որ կողմը կփոխհատուցի վնասը՝ իրենց համար տարբերություն չկա:

«Կարո՞ղ ա գժի տպավորություն եմ թողնում: Էդ ոնց եղավ՝ մեր պայմանները իրենց հետ համապատասխանում են, բայց մենք պայմանագիր չկնքեցինք»,- ասաց Տաթեւիկ Հակոբյանը:

Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը դեմ չէ, որ Տաթեւիկ Հակոբյանը իր բուժումը ստանա «Gold’s gym»-ում. «Այ, հիմա բացվում են ծաղիկները, թե որտեղից ինչպես են թյուրիմացությունները ծնվում: Ես չեմ ուզում որեւէ մեկին վատաբանել: Ես մոտավորապես գիտեմ, եթե ուզում եք հաջորդ դատին կանչեք Սամվել Ջաղինյանին՝ իմ երկրորդ փաստաբանին: Բանն այն է, որ երկրորդ դատական գործընթացում Նիկոլայ Բաղդասարյանը չի շփվում Ռուբեն Բալոյանի հետ, եւ եթե որոշակի շփումներ լինում են, Սամվել Ջաղինյանն է լինում: Ներող կլինես, Տաթեւի՛կ ջան, տիկին Հայրապետյան, Սամվել Ջաղինյանը մոր աչքի վիրահատության ժամանակ՝ հիվանդանոցում, շտապ գալիս է Ռուբեն Բալոյանը, վիրահատության պահին խնդրում է իջնել, ներեցե՛ք, մեքենայի կապոտի վրա գրված է այդ նամակը: Այդ նամակի տեքստին ծանոթ է Տաթեւիկը, առ այն, որ դու որոշել ես գնալ «Gold’s gym»: Փառք աստծո, որտեղ ուզում ես գնա: Եվ բնական է, փաստաբանն էլ ինձ ասաց, եթե մենք գումարային հարցերը դատարանով պիտի լուծենք, եկեք ճիշտ հասկանանք, դուք իմ դեմ դատի մեջ եք, ընդունեք դա, ուրեմն՝ անպայման որոշակի փաստաթղթեր պիտի փաստաբանական ընթացք ունենան, նման փաստաթուղթը ուժ չի կարող ունենալ: Խնդրեմ, ասաց եռակողմ պայմանագիր, եռակողմ պայմանագիրը ինչ ճակատագիր ունեցավ, արդեն չեմ կարող ասել, բայց այն, ինչին մենք կարող էինք հասնել այսպես խոսելով, դատարանում չենք կարող: Այդպես իրար հետ ջան ասելով, ջան լսելով դատարանը հարց չի լուծում»:

Դատական նիստի ընթացքում քննարկվեցին նաեւ հայցի հիմքերը, Տաթեւիկ Հակոբյանի առողջությանը վերաբերվող հարցերը քննարկվեցին դռնփակ դատական նիստի ընթացքում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30