Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաահաբեկչական խուզարկություններ Գյումրու «Մարիամ» ռադիոկայանի շենքո՞ւմ (լրացված)

Նոյեմբեր 25,2015 21:45

Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ խուզարկում են Գյումրու  «Արաքս» հյուրանոցի հետնամասում գտնվող Ղորղանյան 83 առանձնատունը: Ի դեպ, այս շենքում տեղակայված է «Մարիամ» ռադիոկայանը, այստեղ գործունեություն են ծավալում հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչները: Թե ո՞րն է խուզարկություն կատարելու պատճառը, մեզ ոչ պաշտոնապես հայտնում են, թե Երեւանում այսօր հայտնաբերված հակաահաբեկչական խմբի հետքերով են եկել:

1448464368_qnch-1

Մենք փորձեցինք կապ հաստատել ռադիոկայանի ղեկավարության հետ, սակայն բոլորի հեռախոսահամարները  տեւական ժամանակ անհասանելի են: Իսկ աշխատակիցներն ընդհանարապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, մարդիկ առավոտյան եկել են աշխատանքի, սակայն ազգային անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ներս մտնել:

Նշենք, որ այդ նույն շենքում, երբ «Մարիամ» մշակութային հիմնադրամի կողմից դեռ հիմնված չէր «Մարիամ» ռադիոկայանը, Ավստրալիայից հայրենիք վերադարձած Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանի նախաձեռնությամբ  Շիրակի մարզի, ինչպես նա եւ Ջավախքի  կաթողիկե համայնքի հազարավոր երեխաներ էին կրթվում՝ սովորելով օտարել լեզուներ, արհեստներ… Նշենք, որ վարդապետը հեռավոր Ավստրալիայում անգամ հայկական դպրոց էր հիմնել:

Մանրամասները կփորձենք ճշտել վաղը:

Լուսանկարները՝  «Ցայգ» հեռուստաընկերության

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ.Գ.- Նկատենք, որ ձերբակալված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի «Հայոց Վահան» կազմակերպության կողմից Youtube-ում տեղադրված չորս ձայնագրություններից երեքը հե՛նց ռադիո «Մարիամ»-ում արված հարցազրույցներ են այս կազմակերպության նախագահի եւ անդամներից մեկի հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30