Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ոստիկանական խիստ հսկողություն կաթողիկների Արեւիկ գյուղի ճանապարհին

Նոյեմբեր 25,2015 23:07

Ինչպես մեզ տեղեկացնում են Շիրակի մարզի Արեւիկ գյուղի բնակիչները, առավոտից մինչ այս պահը ճանապարհային ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները հատ-հատ կանգնեցնում են գյուղից դեպի Գյումրի ու հակառակ ուղղությամբ երթեւեկող բոլոր մեքենաների վարորդներին, խուզարկում մեքենաները, անգամ ստուգում են մարդատար միկրոավտոբսուների վարորդներին:

Նշենք, որ այս գյուղը Շիրակի մարզի կաթողիկե համայնքներից մեկն է: Ինչպես մեզ տեղեկացնում են գյուղի բնակիչները, այստեղից բավական շատ մարդիկ են աշխատում Գյումրու Ղորղանյան 83 առանձնատանը գտնվող «Մարիամ» ռադիոկայանում:

Հիշեցնենք, որ այսօր ռադիոկայանի աշխատանքները խափանվել են, քանի որ, ըստ հաղորդվող տեղեկությունների, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները,  Երեւանում հայտնաբերված հակաահաբեկչական խմբի հետքերով գալով Գյումրի, խուզարկություններ են կատարում նշված հասցեում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30