Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ եթե չվնասազերծեի՞ն…

Նոյեմբեր 25,2015 23:23

Կարդում եմ առավոտյան վնասազերծված հանցախմբի մասին սոցցանցերի օգտատերերի գրածները ու չեմ հասկանում: Բացարձակապես անհասկանալի է այս վերաբերմունքը, այս մոտեցումը… Ակնհայտորեն զինված խումբ է հայտնաբերվել եւ բարեբախտաբար՝ վնասազերծվել: Մեր քաղաքում: Այնտեղ, որտեղ մենք ապրում ենք, աշխատում, որտեղ մեր երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում: Զինված խումբ: Ռումբերով, ինքնաձիգերով, «մուխա»-ով… Պատկերացնո՞ւմ եք գոնե…

Թե ինչպես է պատահել, որ անմիջապես հատուկ գործողություններից հետո լրագրողները եւ այլոք ոտքի տակ են տալիս դեպքի վայրը՝ այլ հարց է, ընդ որում՝ շատ կարեւոր: Բայց այն, որ լրջորեն զինված խումբ է վնասազերծվել, թվում է, պիտի գոհունակությամբ ընդունվեր մեր հասարակության կողմից: Այնինչ՝ մարդիկ վրդովված են… Պարզվում է՝ կարիք չկար վնասազերծելու: Պարզվում է՝ չեն հավատում, որ այդ զենքերը կրակելու էին: Եթե կրակելու էլ էին՝ շատ էլ լավ էին անելու… Պարզվում է՝ շատ ուրիշ կարեւոր գործեր կան, որ պետք է լուծվեն՝ մինչեւ այդ խմբին վնասազերծելը: Պարզվում է՝ այս իշխանությունը հանցագործ խումբ վնասազերծելու իրավունք էլ չուներ: Պարզվում է՝ մինչեւ իշխանափոխություն չլինի, ցանկացած զինված խումբ միայն ողջունվում է…

Եվ այդ ամենը միայն այն պատճառով, որ ինչ-ինչ աղոտ ակնարկներ են եղել, թե այդ խումբը իշխանությունների հանդեպ վատ էր տրամադրված եղել: Վե՛րջ, նրանք արդեն հերոս են: Ոմանք անգամ Մոնթեի հետ են համեմատում խմբի ղեկավարին: Պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել… Դե քանի որ՝ Իսլամական պետության հետ էլ կարծես թե ոչ մի կապ չունեն, ուրեմն՝ ընդհանրապես ահաբեկչության մասին խոսք էլ չի կարող լինի:

Սա ի՞նչ է… անկեղծորեն չեմ հասկանում:

Իսկ եթե չվնասազերծեի՞ն: Իսկ եթե այդ զենքերը գործի դրվեի՞ն: Եվ ի՞նչ կարեւոր է, թե ում դեմ: Մեր քաղաքում: Մեր բոլորիս հայրենիքում: Աստված չանի՝ նման բան լիներ, թեկուզ ամենամեծ տականքի, թեկուզ ամենակոռումպացված իշխանավորի հանդեպ գործադրվեր այդ զենքը, պատկերացնո՞ւմ եք գոնե, որ այդ կրակոցը ոչ այնքան տվյալ չինովնիկի, որքան մեր բոլորիս, մեր երկրի, մեր պետության, մեր հայրենիքի դեմ էր լինելու: 1999-ի ստոր ոճրագործության ականատեսներն ու ժամանակակիցները դեռ չեն կորցրել հիշողությունը: Այդ ժամանակ մեր երկիրը մի քանի տարով հետ գլորվեց, քաոսը, որ տիրում էր երկրում (կարեւոր չէ, թե որքան տեւեց) կոտրեց մեր պետության մեջքը: Չե՞ք մոռացել, չէ՞…

Եվ զարմանալի չէ, որ առավել եռանդուն ձեւով այս խմբին հերոսացնողները, նրանց հետ ինչ-որ անհասկանալի հույսեր կապողները Հայաստանում չեն ապրում: Զարմանալի չէ, բայց ցավալի է: Շատ ցավալի:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ.– Երկու օր առաջ էլ ոմանք հրճվում էին Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավոր վատացումից եւ անգամ երազում պատերազմի մասին, որի արդյունքում Արարատը կվերադարձվեր Հայաստանին: Թե ի՞նչ կմնար Հայաստանից այդ պատերազմի արդյունքում… դե ի՞նչ կարիք կա նման «ստից» բաների մասին մտածելու, երբ կան ավելի «վեհ» նպատակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Իսկապէ՞ս զարմանում ես, յարգելի Մելանյա…

    Եկուր, հարցը դիտենք հետեւեալ կերպով՝

    Այս թերթէն մէջ իսկ,
    կարող ե՞ս հաճիս նշել մի յօդուած, մի յօդուած միայն,
    անցեալ մի քանի տարիների վրայ,
    ուր յստակօրէն, հաստատօրէն, առանց վերիվայրումների, հնարամիտ պղտորութիւնների կամ երկլեզույութեան՝ դատապարտվում են Հայաստանում այսպէս կոչուած «արմատական» խմբաւորումների անընդհատ ճառախօսութիւնը, ծայրահեղ կոչերն ու սպառնալիքները:

    Մի յօդուած,
    ուր վերեւի գրութեան նման դրական արժեւորում արտայայտված ըլլայ պատկան իշխանութիւնների գործողութիւնների նկատմամբ, որոնք կը միտին կանխելու յիշեալ ճառախօսութեան վերածումը արարքի: Կամ նոյնիսկ պատժական տնօրինումների նկատմամբ, փաստօրէն գործուած արարքների համար, որոնք թէկուզ ինքին մանրուկ են, սակայն կարող են հետզհետէ աճիլ, եթէ կարմիր գիծը չքաշուի:

    Ոչ միայն չկայ այդպիսի մի յօդուած,
    այլ կան տասնեակներով յօդուածներ, որոնք – գոնէ անուղղակիօրէն – քաջալերում են այդ ճառախօսութիւնը, եւ քննադատում, կամ նոյնիսկ հեգնում, ծաղրում են՝ այդ օրինական գործողութիւնները եւ անոնց պաշտօնական դերակատարները:

    Եւ հիմա, յանկարծ՝ շատ զարմանալի՞ է, որ հասնենք այսպիսի դէպքի…

    Այդ զարմանքն է որ զարմանալի է:

    Կը հնձենք, ինչ որ կը ցանենք, քոյրս (կամ նոյնիսկ թերեւս աղջիկս, բաւական ջահել կ’երեւաս, իսկ իմ գլխի – մնացած – մազերում սպիտակը սկսած է արդէն տիրապետել…)

  2. Hayk says:

    Շատ ուրախ կլիներ մեր ժողովուրդը եթե այդ զենքերը գործի դրվեին այնպես ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ մաքրեցին մեր հողերը թշնամուց, իսկ հիմա մաքրեին ներսի թշնամուց,որ ավելի վտանգավոր են քան թուրքը, ինչի չբացահայտվեց հոկտեմբերի 27-ը, Ավետիսյանների սպանությունը ու ելի շատ այդպիսի դեպքեր, նախագահը խոսումա,հպարտանումա որ ապրումենք ապահով երկրում,ասումա տեսեք տեսեք մեր ոստիկանության ու ԿԳԲ-ի շնորհիվ փրկվեց մեր կաշին, ինչ ապահով ենք մենք, բա,Ավետիսյանները խի ապահով չեին, երիտասարդությունը խի ապահով չի զգում իրեն իր երկրում,մի օր հաստատ մաքրվելու ա էս երկիրը թշնամուց, թշնամին մենակ թուրքի տեսքով չիլինում

    • Հ.Շ. says:

      զանգե՜ր, ղօ-օ ղա-ան ջէ՜՜՜՜ք

      lol

      • Հ.Շ. says:

        սակայն լրջօրէն, ասեմ քեզ, Հայկ ջան
        որպէս իրաւաբան, յստակ ասեմ ու հաստատեմ՝
        եթէ դու այս խօսքերը այսպէս հրատարակէիր, Արեւմուտքի ցանկացած «նորմալ» երկրում, ոստիկանութիւնն ու անվտանգութեան գործակալութիւնները քեզ կը փնտռէին, կը գտնէին եւ կը ձերբակալէին

        ի դէպ, այս կայքէջն ալ օրինական խնդիրներ կ’ունենար

        սակայն մեր գիւղակում, ամէն բան թոյլատրուած է անշուշտ

  3. Հ.Շ. says:

    Յ.Գ. Նաեւ պէտք է որ այս դէպքերով հրճուին այն բոլոր Հայաստանաբնակ հայերը (հիմնականօրէն՝Երեւանում, կամ ել Համացանցի աշխարհում ապրողները) որոնք կ’ըղձան ու կը տենչան որ Հայաստանը «նորմալ երկիր» դառնայ, նմանելով յատկապէս արեւմտեան երկիրներին: Լա՜ւ ճանապարհի վրայ ենք, այդ ուղղութեամբ, կեցցէ:

  4. Արտակ says:

    Հարգելի Մելանյա։
    Դուք մի փոքր սխալ ենք հասկացել ժողովրդի բողոքն ու վրդովմունքը։
    Իրականում, ժողովուրդը, դիտելով այս թատրոնը, հասկանում է, որ սա շոույի հերթական փուլն է, որ իրականում ոչ մի խմբավորում էլ չկա։ Պարզապես հիմա սա ինչ որ մեկի վրա կկոտրվի, ԱԱԾ-ն մեդալները կստանա, ոստիկանությունը կլցվի փողոցներն ու կկանխի թռուցիկների տարածումը և ամեն քայլ կանի «Ոչ»-ի պրոպագանդան կանխելու համար։

  5. Արամ says:

    Իսկ քանի զինված բանդա է էսօր շրջում հանրապետությունում ու աղեկցում իրենց ավազակապետերին պառլամենտ, նախագահական կամ կառավարություն, քանի մարդու մարդու են սպանել, քանիսին են դժբախտացրել: Ու դեռ զարմանում եք: Տվյալ պարագայում նորմալ ռեակցիա ա:

    • Հ.Շ. says:

      աժան, անհիմն եւ անհեթեթ զրպարտութիւններ

      արդարացնում եւ փառաբանում ես Պետութեան դէմ զինեալ յարձակման միտումներ, ոճրային ծրագիրներ

      որեւէ նորմալ երկրում,
      քեզ կ’ենթարկէին օրինական – արդարացի – հետապնդումի

      իսկ կարգ մը երկիրներում,
      այս ոստիկանական գործողութիւնը տեղի կ’ունենար շատ աւելի բիրտ մեթոտներով

      • Արտակ says:

        Դու խառնում ես պետությունը ինշխանությունը զավթածների հետ։
        Դրանք տարբեր բաներ են։

        Մեթոդները կարևոր չեն։ Էսօր էս իշխանությունները էն օրի են հասցրել ոստիկանության ռեյտինգը, որ եթե ինչ որ մեկը կոնֆլիկտի մեջ ա ոստիկանության հետ ու իշխանավոր չի, ժողովրդը միանշանակ իրա կողմից ա, ոչ թե ոստիկանության։

  6. Կիրօ Գարակէօզեան says:

    Բոլոր անոնք, որոնք ահաբեկիչները կը “հերոս”ացնեն, այդ կ՛ընեն պարզապէս մղուելով այն հանգամանքէն, որ իրենք հակառակ են երկրի իշխանություններուն։ “Հերոս”ացնողներուն կ՛ուզեմ հարցնել, թէ ի՞նչ պիտի մտածէին, եթէ Աստուած մի արեսցէ այդ զէնքերը գործածուէին եւ փամփուշտ մը խոցէր իրենց հարազատներէն մին. Կամ անոնք խանգառէին երկրի անդդորը։ Պատասխան կա՞յ։ Վստահ եմ, որ անոնք անմիջապէս պիտի հարցնէին, թէ ո՞ւր են իշխանութիւնները եւ ինչո՞ւ չեն վնասազերծեր նման ահաբեկչական գործողութիւններ։
    Մէկ բան պէտք է յստակ ըլլայ, որ իշխանութիւններու հակառակ ըլլալ չի նշանակեր արդարացնել կամ “ներոս”ացնել ահաբեկիչներ եւ անոնց հաւանական խափանարարական գործունէութիւնը։ Ո՛Չ։
    Հայաստանի անվտանգութեան ապահովումը վեր է ամէն նկատառումներէ։
    Բոլորին խաղաղ օր կը մաղթեմ։

  7. Կարևոր չի says:

    Լսի այ հարգելի լրագրող փիառվելու համար ինչ էժանագին քայլի ասես կգնաք: Այո եթե նրանք ինչ որ բան պլանավորել են ժողովրդին ներսի թշնամուց ազատելու համար ուրեմն շատ ողջունելի կլինեն ժողովրդի համար ու միայն ու միայն այդ քայլով ուրիշ ոչնչով իսկ եթե մեր իշխանությունը ձեզ շատա դուր գալիս ուրեմն մի ներսի թշնամի էլ դուքեք, հետևությունները թողնում եմ ձեզ վրա …

    • Հ.Շ. says:

      խնդիրը այն է որ,
      անվերջ եւ ամէն կողմ, ներսը, «թշնամիներ» տեսնելով/երեւակայելով,
      այլեւս չէք տեսնում դուրսի, իսկական թշնամիները

      հաճիս, մի քիչ մտածէ այս մասին…

  8. Սարահ says:

    ”Իսկ եթե չվնասազերծեի՞ն: Իսկ եթե այդ զենքերը գործի դրվեի՞ն: Եվ ի՞նչ կարեւոր է, թե ում դեմ”:….եթե-ները շատ չեն արդյոք? միթե եթեներով են առաջնորդվում որևէ տեսակետ արտահայտելուց? ..և ինչպես կարևոր չէ թե ում դեմ: Միգուցե թուրքի դեմ էր, միգուցե մեր սահմանները պաշտպանելու համար էր,միգուցե…սակայն ես Ձեր նման միգուցեները չեմ հրապարակում, այլ մտքիս մեջ եմ պահում,այլապես միգուցեներ շատ կլինեին :
    Դուք ինքներդ եք խոստովանում, որ ”Սա ի՞նչ է… անկեղծորեն չեմ հասկանում”: Ասեմ ,որ կհասկանաք այն ժամանակ ,երբ Ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի,այսինքն, երբ ամեն ինչ արդարացիորեն կբացահայտվի: Հուսով եմ, որ Ձեզ համար շատ ընկալելի միտք եմ արտահայտում:

    … Թումանյանական մտքերը միշ էլ արդիական են…”գնացի մարդի, ունեցա որդի, գդակը պոպոզ, անունը Կիկոս”:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30