Լրահոս
Օրվա լրահոսը

Լոլիկներ են շպրտել  «պոռնոգրաֆիկ» ներկայացման պատճառով

Նոյեմբեր 26,2015 12:15

Լեհաստանում ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, որոնք փորձում էին փակել մուտքը դեպի Վրոցլավի թատրոն եւ խանգարել հանդիսականին դիտելու «Աղջիկը եւ մահը» ներկայացումը: Կաթոլիկ ծայրահեղականներն այն որակել էին պոռնոգրաֆիական ներկայացում՝ բեմադրված ըստ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլֆրիդե Ելինեկի պիեսի: Ցուցարարները բողոքում էին ներկայացման մեջ պոռնոաստղերի ներկայության ու «բաց» տեսարանների համար: Բանը հասել էր նրան, որ մշակույթի նախարար Պյոտր Գլինսկին  եւս առաջարկել էր հանել ներկայացումը:

Վրոցլավի թատրոնի տնօրեն Քշիշտոֆ Մեշկովսկին հայտարարել էր, որ պատրաստվում է պաշտոնական բողոքով դիմել երկրի պառլամենտ ու պահանջել մշակույթի նախարարի հրաժարականը: Մեշկովսկին  դժգոհել է, որ պիեսը բոյկոտողները լոլիկներ ու ձվեր են շպրտել իր հայրական տան վրա, նա նաեւ կոչ է արել թատերական քննադատներին հանգիստ թողնել պիեսն ու իր անձը:

Իմիջիայլոց, ժամանակին Ելինեկին Նոբելյան մրցանակ շնորհելը միանշանակ չի ընդունվել եւ սուր քննադատության է ենթարկվել նաեւ Վատիկանի կողմից: Կաթոլիկ եկեղեցին նրան անվանել է բացարձակ նիհիլիզմի տիտղոսակիր եւ անբարո վարքի քարոզիչ:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
25.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30