Լրահոս
Օրվա լրահոսը

Փուչիկ կովերը վիրավորել են հնդիկների զգացմունքները

Նոյեմբեր 26,2015 12:30

Հնդկաստանի Ռաջաստխան նահանգում ոստիկանությունը ձերբակալել էր երկու նկարչի՝ հելիումով  լցված փչովի կովեր երկինք բաց թողնելու համար: BBC-ի փոխանցմամբ, ոստիկանները ժամանել էին Ջայպուրյան գեղարվեստական գագաթաժողովի մասնակիցների վրա ունեցած բողոքների հիման վրա, ըստ որոնց՝ օդում թռչող փչովի կովերը վիրավորում են  հնդիկների կրոնական զգացմունքները: Ձերբակալված նկարիչներն էին Չինտան Ուպադհայան եւ  Անիշ Ահլուվալիան: Ավելի ուշ նրանց ոչ միայն բաց էին թողել, այլեւ անձամբ նկարիչներից ներողություն էին խնդրել Ռաջաստխանի գլխավոր նախարարն ու ոստիկանության կոմիսարը: Նրանք ցավով փաստել էին, որ ոստիկանությունը գործել է ծայրահեղական ակտիվիստների ազդեցության տակ:

Մեկ այլ նկարիչ էլ հայտարարել էր, որ օդում թռչող  փուչիկ կովերի միջոցով արվեստագետները փորձել են ուշադրություն հրավիրել հենց այդ կենդանիների վրա, որոնց սպառնում է պոլիէթիլենային աղետը՝ ամենուր թափված ցելոֆանե տոպրակները կովերի համար ուղղակի վտանգավոր են: Նրա ասելով, մյուս կողմից էլ՝ ակցիան վիրավորական տարրեր ուներ Հնդկաստանում սրբազան համարվող կենդանիների հանդեպ:

Գեղարվեստական գագաթաժողովի ղեկավար Պրատապ Շարման Indian Express-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ որեւէ մեկին չվիրավորելու համար այլեւս կովակերպ փուչիկներ բաց չեն թողնի:

«Առավոտ» օրաթերթ
25.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30