Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Վ. Բրյուսովի 66 հասցեի 4 –րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր

Նոյեմբեր 26,2015 10:39

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Վ. Բրյուսովի 66 հասցեի 4 –րդ կարգի վթարային շենքի բնակիչների հետ: Ներկայացնելով 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման գործընթացը, քաղաքապետի տեղակալը նշել է, որ այն իրականացվում է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված կարգով, այսինքն առկա բնակարանների սենյակների թվի մակերեսին համապատասխան և երբեմն ավելին: Վ. Բրյուսովի 66 հասցեում տեղակայված 4-րդ կարգի վթարային շենքում դեռ բնակվող ընտանիքների ներկայացուցիչներին առաջարկվել է վերաբնակեցնել Շինարարների 6/1 նորակառույց շենքում:

Հաջորդ քննարկման ժամանակ կհստակեցվի  այն ընտանիքների թիվը, որոնք տվել են հենց այդ շենքում վերաբնակվելու համաձայնություն, ինչին կհաջորդի փաստաթղթային ձևակերպման փուլը: Բոլոր դեպքերում, վերաբնակեցման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30