Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանն ընտրվեց «Ազգային միասնություն» շարժման կազմկոմիտեի նախագահ

Նոյեմբեր 26,2015 12:19

Ս. թ. նոյեմբերի 24–ին Երևանում կայացավ «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։

Շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան–Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը և տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջև հարաբերությունների զարգացումը։

Շարժման նիստում ծրագրային ելույթով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով նախաձեռնող խմբի կողմից ընտրվեց Շարժման կազմկոմիտեի նախագահ. նիստին նախորդել էին Արա Աբրահամյանի բազմաթիվ հանդիպումները Երևանի ու մարզերի շահագրգիռ խմբերի հետ՝ գործարարներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, հասարակական–քաղաքական գործիչներ և այլն։

Կազմկոմիտեն որոշեց Շարժման գաղափարներն ու ծրագրերը տարածելու և հանրության լայն շրջանակներին ներգրավելու համար ստեղծել մարզային գրասենյակներ և համապատասխան կառույցներ։

Նախատեսվում է, որ Շարժումն իր առաջիկա մեծ համաժողովը կկազմակերպի հաջորդ տարվա ապրիլին, իսկ մինչև այդ՝ կազմկոմիտեն կձևավորի իր աշխատանքային գրաֆիկը։

Շարժման ընդգրկունությունն ապահովելու համար որոշում կայացվեց նաև կառույցներ ստեղծել արտերկրում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Ուկրաինայում, Արգենտինայում, Իսրայելում, Չինաստանում, Ղազախստանում, Իրանում և Ֆրանսիայում։

 

Կամզկոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30