Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ ինչպե՞ս չհիշես Վանո Սիրադեղյանի խոսքերը. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 26,2015 12:36

Որ մենք երեկվանից Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցը դարձանք, ու հինավուրց հայկական հարցը նորից ռուս-թուրքական հարաբերությունների արանքում հայտնվեց, ահա դա շատ ավելի հետաքրքիր է։ Ե՛վ հետաքրքիր է, ե՛ւ վտանգավոր։ Վտանգավոր, որովհետեւ դարեր շարունակ ռուս-թուրքական հարաբերություները որքան էլ սրվել են, իրար տվել-կոտորել են, վերջում միեւնույն է, հաշտվել են, տուժողը հայերն են մնացել։

Ինչ կլինի այս անգամ՝ դժվար է ասել։ Բայց, արդեն հասկանալի է, որ Հայաստանը, հայկական հարցը նորից կարող է մանրադրամ, կռվախնձոր դառնալ ռուս-թուրքական հարաբերություններում։

Ռուսական Սու-24-ը խփելուց հետո դեռ 2 օր չի անցել, բայց Ռուսաստանում հանկարծ հիշեցին, որ 1915թ. տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն, Սոլովյովն ու Ժիրինովսկին արդեն քննարկում են, թե որ պահին հայերին թույլ տան ազատագրել Արեւմտյան Հայաստանը, հայերը անկապ տուժում են Թուրքիայի քաղաքականությունից։

 

Մի խոսքով, խիստ մտահոգված են մեր անցյալով, ներկայով ու հատկապես՝ ապագայով։

Այստեղ ինչպե՞ս չհիշես Վանո Սիրադեղյանի խոսքերը, որոնք նա ասել է դեռ ղարաբաղյան շարժման տարիներին։ Մեջբերենք. «Ամեն տարի ապրիլի 24-ին իր թերթերում Եղեռնի մասին Մոսկվայից մի հոդված տպագրելու թույլտվություն մուրացող, երեք տարին մեկ այդ իրավունքը կիսատ-պռատ ստացող հայ ժողովուրդը միանգամից իսլամի հերը անիծելու ռենեսանս ապրեց։

… Չափներդ ճանաչեք, պարոնայք, չափներդ ճանաչեք։ Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման։ Այսօր Արցախին սպառնում են, որ զորքը կհանեն։ Այսօր ձեզ թույլատրվում է հայ ժողովրդին վերջնականապես մեկուսացնել Կովկասում ու Արեւելքում, վաղը զորքը հանելու սպառնալիքով կփակեն ձեր չափը չիմացող բերանը (պարզապես կհրամայեն եւ դուք կպապանձվեք), մյուս օրը զորքը հարկադրաբար կհանեն, եւ ժողովուրդը կմնա մահվան օղակում։ Դուք, ճիշտ է, ժամանակին թռած կլինեք Մոսկվա։

Եվ հեռվից՝ Մոսկվայից, Փարիզից, Լոնդոնից անամոթաբար կասեք՝ բա որ ասում էինք Մոսկվային չգրգռենք»։ Զարմանալիորեն, երեկվա ամենահրատապ խոսքն էր:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30