Լրահոս
Օրվա լրահոսը

Կես միլիոն դրամը մնաց Սեյրան Սարոյանին

Նոյեմբեր 26,2015 13:24

Այսօր Վարչական դատարանում պետք է քննվեր ՀՀ ճանապարհային ոստիկանության հայցն ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Սեդրակ Սարոյանի: Սեպտեմբերի 23-ին, Ճանապարհային ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել դատարան`Սեդրակ Սարոյանից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության 500.000 դրամ գանձելու համար:

Նիստն այսօր չկայացավ: Ոչ ոստիկանության ներկայացուցիչը, ոչ էլ պատգամավորի ներկայացուցիչը չէին ներկայացել դատարան: Դատավոր Հրաչ Այվազյանը, սակայն, որոշել է, որ ճանապարհային ոստիկանության հայցադիմումը ենթակա է մերժման:

Ըստ որոշման, եթե քաղաքացուն ներկայացված պահանջը գերազանցում է հարյուր հազարը,  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի եւ մի շարք այլ ակտերի հիման վրա, «…ֆիզիկական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով դատարան դիմելու համար անհրաժեշտ և կարևոր պայման է բռնագանձման պահանջի հիմքում դրված վարչական ակտի անբողոքարկելի լինելը, ինչի մասին տեղեկությունը նշվում է ներկայացված հայցադիմումում, իսկ այն դեպքում, երբ բռնագանձման պահանջի հիմքում դրված վարչական ակտը չի դարձել անբողոքարկելի, ապա վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք չեն կարող նման պահանջներով հայց ներկայացնել, իսկ ներկայացնելու դեպքում դրանք ենթակա են վերադարձման»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30