Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները փոխել են մարտավարությունը». Արմեն Մարտիրոսյան

Նոյեմբեր 26,2015 16:45

Վաղը ժամը 5-ին երթ է լինելու՝ մեզ պետք չէ հակասահմանադրական հանրաքվե կարգախոսով: Այսօր Քաղաքագետների միությունում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Քննարկումը Սահմանադրական փոփոխությունների մասին էր: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով՝ «Սերժ Սարգսյանը կոռուպցիայի վարպետ է, ղեկավարել է մի քանի տարի Քոչարյանի հետ, հետո՝ մենակ: Ուժային կառույցի ղեկավար է եղել, իսկ ուժային կառույցները ընտրություններին օգտագործվում են անսահմանափակ եւ անզուսպ կերպով: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք այսօր կանգնած ենք մի իրավիճակի առջեւ, որ կամ պետք է արդյունքի հասնենք եւ մեր երկրում ժողովրդավարություն հաստատենք, կամ ընկղմվենք սարսափելի կացության մեջ, որը կարող է իրավիճակն ապակայունացնել: Ժողովուրդը կպատասխանի դրան ընդվզումներով»:

«Ժառանգության» փոխնախագահ, «Նոր Հայաստան» ոչ-ի ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ունենք իրավիճակ, որ իշխանությունները փոխեցին իրենց մարտավարությունը. «Քարոզարշավի սկզբում նպատակն այն էր, որ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմամբ այո-ն ապահովեն, նույնականացման քարտերը գործածեն, ցուցակները ուռճացնեն, բայց քանի որ ոչ-ը տոտալ էր, իրենք փոխեցին մարտավարությունը եւ անցան հանձնաժողովների ուղղությամբ աշխատանքի: ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հանձնաժողովի անդամների նկատմամբ սկսվեցին անհատական մեծածավալ աշխատանքներ իրականացվել: Մի քանի նմանատիպ փաստ ինձ են զանգել ասել: Իրենք չեն հրապարակայնացնում, որովհետեւ մտավախություն ունեն, որ հետո խնդիրներ են մեծ ունենալու: Մենք չենք ասում մեզ ծեծում են, ջարդում են, որովհետեւ դա չկա: Ասում ենք այն, ինչ կա»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, իշխանությունները ամեն ինչ արեցին, որ քաղաքացիներն ապստամբեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30