Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռնպահ մնացեք մահացածի լուսանկարները տեղադրելուց». Անելիք Բանկ

Նոյեմբեր 26,2015 18:02

«Անելիք բանկը» ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հորդոր-կոչով՝ ուղղված լրագրողներին.
«Հարգելի գործընկերներ, լրագրողներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, ձեզ ենք դիմում մեծ հորդորով, կոչով, պահանջով վերջապես: Խնդրում ենք, «Անելիք Բանկի» իրավաբանի սպանության մասին լուրին անդրադառնալու ժամանակ ձեռնպահ մնացեք կյանքից անժամանակ հեռացած երիտասարդի արդեն մահացած վիճակում լուսանկարները տեղադրելուց, կամ գոնե դեմքը ծածկեք պատկերն աղավաղող խորանարդիկներով: Սա տարրական հարգանք է ոչ միայն զոհվածի, այլ նաև նրա հարազատների նկատմամբ:

Աստված ոչ անի, որ մեզանից որևէ մեկը, երբևիցե առնչվի նման կորստի հետ… Այդ լուսանկարները կամ տեսանյութերը տեղադրելուց ու տարածելուց առաջ մտածեք կորստի ահավորության մասին, փորձեք ձեզ դնել նրա մոր, քրոջ, կնոջ, եղբոր, հոր տեղը, ով համացանցում տեսնում է գետնին արնաշաղախ ընկած իր սիրելի մարդուն և, ով փորձելու է հոդաբաշխ բացատրություն գտնել մահացածի մանկահասակ երեխաներին՝ աշխատանքից տուն չեկած հոր բացակայությունը ինչ որ ձևով բացատրելու վերաբերյալ:
Խնդրում ենք մի արեք մի բան, որ չէիք ուզի կատարեն ձեր նկատմամբ….»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nene says:

    Դրանք տարրական դաստիարակություն չստացած տականքներ են,ովքեր հավանաբար հաճույք են ստանում նման բաներից;

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30