Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 6-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված մարզերի թվով 34 համայնքներում

Նոյեմբեր 26,2015 19:50

2015թ. դեկտեմբերի 6-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 34 համայնքներում:

Նշված համայնքներից 26-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

2015 թվականի նոյեմբերի 26-ին` ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 58 քաղաքացի, որոնցից 12–ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված  56 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 1 թեկնածու: Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 46 և ավագանու անդամի 55 թեկնածու:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30