Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահաբեկիչների» ծնողներն ու հարազատները վստահ են՝ ձերբակալվածներն անմեղ են. 1in.am

Նոյեմբեր 26,2015 21:54

Ազգային անվտանգության կողմից, երեկ վնասազերծված հանցախմբի տաս անդամներից երեքն Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչներ են։ Հարազատների և գյուղապետի  պնդմամբ՝ երբեք աչքի չեն ընկել արտասովոր պահվածքով և կասկածելի  գործունեությամբ։

Արթուր Եղիազարյանի, Վաղինակ Ստեփանյանի և Ավետիս Բարոյանի հարազատները նշում են՝ տանից սկսել են հաճախակի բացակայել այս տարվա սեպտեմբեր ամսվանից սկսած։

Արթուր Եղիազարյանի հայրը՝ Զորիկ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ է եղել, որ որդին վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ գիշերում է Նորք Մարաշում վարձակալած տանը։ Արթուրը հորը պատմել է, որ այդ տանը պահում են գյուղամթերք, որն արտահանում են Մոսկվա։

Զորիկ Եղիազարյանը պատմեց նաև, որ գարնանն իրենց տանը հյուրընկալել են նաև Արթուր Վարդանյանին։ Եկել էր Ռուսաստան  գյուղմթերք արտահանելու վերաբերյալ իր որդու հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու։

Վերջին անգամ Արթուր Եղիազարյանը հորն ասել է, թե ևս երեք գիշեր կմնա Նորք Մարաշի վարձակալած տանը, այնուհետև կվերադառնա տուն։

Զորիկ Եղիազարյանը հավաստիացնում է՝ որդին քաղաքական անցուդարձով չի հետաքրքրվել։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    սիրայօժար իրաւաբանական խորհուրդ, ձերբակալվողներու ծնողներին եւ ընդհանրապէս բարեկամներին ու ընկերներին՝

    մի խօսիք.
    յայտարարութիւն մի ընէք – ոչ հանրային, ոչ ել ոչ մէկի –
    պարզապէս լռեցէք

    օրինակի համար, վերեւ, այդ խեղճ հօր բոլոր ըսաները կարող են օրինապէս գործածուիլ իր զաւակին դէմ.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30